Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին:
Ավելացնենք, որ հերթական բարեգործական ակցիան հնարավոր է դարձել իրականացնել ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցությամբ: