Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Ընդամենը մեկ հրահանգ է պետք։ Բայց այդ հրահանգը չի տրվում». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 25,2014 12:57

Հատված տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից:

– Առողջ տրամաբանության շրջանակում է, արդյոք, հայտարարությունը, թե փոքր ու միջին բիզնեսը մի հարթակ է, որտեղ խոշորները պետությանը խաբում են:

– Առողջ տրամաբանության եւ բանականության շրջանակում չէ։ Եթե դուք ուզում եք իսկապես խոշորներին հանել ստվերից, դուք շատ ավելի լավ գիտեք, որ կառավարության կամ իշխանության մեծ մասը, եթե ոչ ամբողջապես, հանդիսանում են այդ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Խնդիրը լուծելու համար մեկ ճանապարհ կա. ուղղակի պետք է քաղաքական համարձակություն ունենալ եւ կտրել կոռուպցիան հովանավորողներին։ Ընդամենը մեկ հրահանգ է պետք։ Բայց այդ հրահանգը չի տրվում։

– Ինչ հրահանգ՝ կասե՞ք։

– Երկրի առաջին դեմքերը, սովորաբար նման հարցեր կարողանում են լուծել, շատ երկրներում է այդպես։ Եթե կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն եւ կամք կա, ապա շատ արագ հաջողություն կարձանագրվի։ Հատկապես Հայաստանի նման փոքր երկրում շատ արագ արդյունքի կհասնենք։

Սակայն ի սկզբանե պարզ էր, որ այս իշխանությունը չի գնա դրան, քանի որ այս համակարգը պահողը հենց կոռուպցիան է։ Կա կոռուպցիա՝ կլինի նաեւ
այս համակարգը, չկա կոռուպցիա՝ այս համակարգը տեղում կքանդվի։
Գիտեք, այստեղ ավելի վտանգավոր բան է տեղի ունեցել։ Ընդունել են մի
օրենք, որն, ըստ էության, առաջին հայացքից շատ նորմալ օրենք է։ Այսինքն, շրջանառության հարկի շեմն իջեցվում է, ապա մարդկանց ասում են՝ մենք սա անում ենք, որպեսզի դուք կարողանաք ստվերից հանեք խոշորներին, սեւ հաշվապահություն չունենաք, որ մեզ մոտ ամեն ինչ ամեն օր հաշվառվի։ Շատ բնական է, ում էլ հարցնեն՝ կասի, որ սրա մեջ վատ բան չկա։ Հիմա փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հակադարձում են՝ մենք խնդիր չունենք, բայց երբ գնում ենք ապրանք բերելու խոշոր ներկրողից, մեզ թուղթ չեն տալիս։ Ասում են՝ գնա ուրիշից առ, օրինակ, շաքարավազը, բայց հարց է առաջանում ՝ ումից առնեն։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930