Լրահոս
Օրվա լրահոսը

Մանր ու միջին գործարարությունը Հայաստանում «որբի գլուխ է», որի վրա իշխանավորները դալլաքություն են սովորում. «168 ժամ»

Սեպտեմբեր 25,2014 12:31

2012 և 2013թթ. բազում փոփոխությունների ենթարկվեց «ՀՀ օրենքը Շահութահարկի մասին»։ Ոչ ոք չէ՞ր էլ պատկերացնում, թե ինչ հետևանքների կհանգեցնեն այդ փոփոխությունները։ Հատկապես, որ այդ գործընթացն ուղեկցվում էր մանր ու միջին գործարարության աջակցության մասին օրոր հիշեցնող ելույթներով։

Ես անձամբ չեմ հիշում մի ամիս, երբ այդ թեմայով ելույթներ, քննարկումներ, խոստումներ կամ գոնե կառավարության որոշումներ չհրապարակվեն։ Ու հանկարծ պարզվեց, որ տարիներ երգվող օրորն իրականում հոգեհանգստի երգ էր։ Ծնողական հոգատարությամբ գործադիր ու օրենսդիր իշխանությունների քայլը 3.5 տոկոսանոց շահութահարկը 1 տոկոս իջեցնելն ընդամենն ական էր մանր գործարարների համար։ Հիմա դա բոլորը հասկացան, երբ մի քանի հարյուր մանր գործարար դուրս եկան հրապարակ ու փորձեցին փողոց փակել։ Վարչապետն անձամբ փորձեց կապ հաստատել նրանց հետ ու խոստացավ քննարկել ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ իրար հերթ չտալով՝ զորակցական հայտարարություններ արեցին։ Բան չի մնացել՝ օրենքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից։ Մանր ու միջին գործարարությունը Հայաստանում «որբի գլուխ է», որի վրա իշխանավորները դալլաքություն են սովորում։ Այս ոլորտները պաշտոնապես չեն ուսումնասիրվում։ Վիճակագրական տվյալներ համարյա չկան։ Ասել է թե՝ իշխանավորներից ոչ ոք տեղյակ չէ այս ոլորտներն ինչքա՞ն աշխատող ունեն, քանի՞ ընտանիք է հանապազօրյա հացն աշխատում այս «աշխատատեղերի» հաշվին։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930