Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան․ Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան. «Ազատություն» ռադիոկայան

Սեպտեմբեր 25,2014 12:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ աշխարհի կարևորագույն խնդիրները լուծելու հարցում անգործություն ցուցաբերելու համար:

«Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը: «Մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը՝ ամեն գնով: Եվ մենք շարունակելու ենք յուրահատուկ բարեկամ լինել մեր բարեկամների համար», – հավելել է նա:

Միևնույն ժամանակ, Էրդողանը որևէ կերպ չի անդրադարձել Հայաստանի նախագահի՝ ավելի վաղ հնչեցրած ելույթին, որում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց Անկարային հայ – թուրքական արձանագրությունների վավերացման հարցում նախապայմաններ դնելու, Հայոց ցեղասպանության հարցում՝ անցյալի իրադարձությունները խեղաթյուրելու համար:

Արթուր Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930