Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Շատ լավ էլ ասվել է` գրողի ծոցը»

Սեպտեմբեր 25,2014 11:51

«Շատ լավ ասվել է՝ գրողի ծոցը, լավ քայլ է արված, ճիշտ է արված Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռազմավարական առումով ճի՞շտ վարվեց, որ հայ-թուրքական հարաբերությունները ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ էության, ուղարկեց «գրողի ծոցը»,  այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

Պարոն Շիրինյանը նշեց, թե այս հայտարարությունը պետք չէ համարել որևէ մեկի պատվեր կատարել և նկատեց, թե հայկական կողմը լավ հաշվարկ է կատարել այս հայտարարությունից առաջ. «Արդեն ակնկալիք չկար թուրքական կողմից. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ և դիրքորոշման ոչ մի փոփոխություն՝ բացի ճամարտակությունից: Հայկական կողմը, ըստ էության այս իրավիճակը վերլուծել է, և այլևս թուրքերին պետք է զրկել մանևրելու, Ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին շահարկումների հնարավորությունից և խոշոր տերություններին էլ ցույց տա, թե մենք այսքան բան արել ենք, մեզնից ի՞նչ եք ուզում: Միշտ էլ ասվել է, թե չեք վավերացնում, չեք վավերացնում, ի՞նչ եք խառնվել իրար»:

Սակայն պարոն Շիրինյանը խորհուրդ է տալիս չոգևորվել, քանի որ ոչ մի գործնական քայլ դեռ չի արվել հայ-թուրքական արձանագրությունների ետ կանչման ուղղությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Ասե*լ է, սերժը…Լավ էլի հայեցի վերլուծելը մենաշնորհ է, բայց անշնորհ է:

  2. david says:

    Դու պատահաբար չգիտես, թե ,,Կին և քաղաքականություն,,թեման սերժի հասակը ինչքանով է բարձրացրել, եթե իհարկե…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930