Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այսպիսով ճանաչում է իր պարտությունը ֆուտբոլային դիվանագիտության հարցում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 25,2014 11:17

Սերժ Սարգսյանը արձանագրությունները ԱԺ օրակարգից ետ կանչելու հնարավորության մասին հայտարարությունը զուգորդել է հայրենասիրական հայտարարություններով։ Բայց հասկանալի է, որ այդպիսով նա ճանաչում է իր պարտությունը ֆուտբոլային դիվանագիտության հարցում։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայաստանը կարծես ստիպված է հայ-թուրքական արձանագրություններն, ըստ էության, անվավեր անել, որովհետեւ դրանք դարձել են մի քար Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին։ Բավական է նշել, որ արձանագրությունների ստորագրումից 2009 թվականից ի վեր, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ընդամենը մեկ պետություն՝ Շվեդիան, այն էլ ամերիկացիների խնդրանքով, Սերժ Սարգսյանին փրկելու համար Ցեղասպանության ուրացման մեղադրանքներից։ Շվեդիայի ճանաչումը, սակայն, քիչ բան տվեց ուրացման մեղադրանքը հանելու իմաստով, որովհետեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ ամեն տարի առնվազն մեկ երկիր ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, ստորագրմանը նախորդած հինգ տարվա ընթացքում՝ միայն մի երկիր։

Հարց է ծագում, ինչո՞վ էին արձանագրությունները խանգարում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ցեղասպանությունը ճանաչելու մտադրություն ունեցող յուրաքանչյուր երկրի թուրքերը պարզապես մատնացույց են անում արձանագրությունները՝ ասելով, որ մենք հայերի հետ գտնվում ենք երկխոսության մեջ, այդ թվում 1915 թվականի դեպքերի մասով, այնպես որ՝ Ցեղասպանության ճանաչումը կարող է վիժեցնել երկխոսության այս գործընթացը։

ՀՀ գործող իշխանությունները որքան էլ ժխտեն, հասկանում են այս իրողությունը, եւ Սերժ Սարգսյանը արդեն երկար ժամանակ արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու առիթ է փնտրում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930