Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական ծոցատետր. «Ժամանակ»

Սեպտեմբեր 25,2014 11:05

Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել և հայտարարել, որ պաշտոնական Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Այս հայտարարությունը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն արել էր Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում, սակայն ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունն, ըստ էության, լիովին այլ նշանակություն է ստանում:
Սակայն, մյուս կողմից, այնպիսին է տպավորությունը, որ Սերժ Սարգսյանը չի իմացել, որ ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, այլապես երևի թե ձեռնպահ կմնար «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունից, որն ուղղված էր հայ-թուրքական արձանագրությունների հանդեպ Թուրքիայի վերաբերմունքին:

Խնդիրն այն է, որ նման հայտարարություն անելուց հետո, Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի ոչ թե արձանագրությունները հետ կանչելուն վերաբերող քննարկումների մասին, այլ հայտարարի հենց հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին: Որովհետև երբ նման առյուծասիրտ տոնայնությամբ թուրքական իշխանություններին ուղարկում ես «գրողի ծոցը», ապա նրանց հետևից պետք է ուղարկես հայ-թուրքական արձանագրությունները, այլապես երբ նման հայտարարությունից հետո հայտարարում ես, որ քննարկում ես հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հարցը, այլ ոչ թե հետ ես կանչում, ապա ըստ էության ստացվում է` «չեմ ուզում, ծոցս…», ներողություն՝ «չեմ ուզում գրպանս դիր» տարբերակը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930