Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին: «Հրապարակի» հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ եւ տեսել նաեւ որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա. «Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»:
Թե քննարկումները երբ կավարտվեն, եւ ինչ կորոշվի, դեռ պարզ չէ, բայց պարզ է նաեւ այն, որ դիվանագիտորեն ձեւակերպված «բազմաֆունկցիոնալ համալիր» կոչվածի տակ կարելի է հասկանալ ցանկացած բան՝ սկսած մինչեւ հյուրանոցային համալիր:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև