Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղբայր, ինչո՞ւ ստորագրել մի բան, որ հետո, հնարավոր է, չվավերացնես. «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2014 10:45

Ինչո՞ւ այդպես էլ չհրապարակվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը, ինչպես դա տեղի ունեցավ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում՝ դրանց ստորագրումից առաջ, եւ ինչո՞ւ Հայաստանում հրապարակային քննարկումներ տեղի չունեցան ԵՏՄ անդամակցության հարցով։

Աստանայում տեղի ունեցածը չի՞ հուշում արդյոք, որ կար այդ փաստաթուղթը քննարկելու պահանջ, քանզի պարզ դարձավ, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանին քաղաքական նախապայմաններ են դեմ տալիս։

իմա, երբ խոսում ենք այդ մասին, ՀՀԿ-ականներն ասում են՝ անհանգստանալու բան չկա, այդ փաստաթուղթը դեռ պետք է անցնի ԱԺ-ով, իսկ կվավերացվի, թե ոչ, կորոշի Ազգային ժողովը։ Եղբայր, ինչո՞ւ ստորագրել մի բան, որ հետո, հնարավոր է, չվավերացնես։ Ժողովրդական խոսքն ասում է՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու։ Հայ-թուրքական արձանագրությունները, երեւում է, դաս չեղան մեզ համար։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “…երեւում է, դաս չեղան մեզ համար” Ոչ թե մեզ համար, այլ ավելի ճիշտ է ասել “դաս չեղան ձեզ համար”: ՀՀԿ-ն ու իր ղեկավարները որոշումները Հայաստանի համար ընդունում են առանց հասարակության կարծիքը հարցնելու, պատասխանատվությունն էլ մենակ իրենք են կրում: Այսորվանից սկսած նաև Սյունիքի մարզպետին վերանշանակելու համար:
    Մեզ համար մի դաս պետք է լինի, որ պետք է մեր քվեյին տեր կանգնենք, որ հետո նման բաներ չկրկնվեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930