Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի դեմ պայքարում են նաեւ սոցիալական ցանցերում

Սեպտեմբեր 25,2014 17:30

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոր էջ է բացվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին մարզպետ նշանակվելու դեմ: Էջի հեղինակներն այն անվանել են «Ո՛չ Լիսկային»՝ տեղադրելով այնտեղ տարբեր տեսանյութեր, որոնցում պատմվում է Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին:

Հակախաչատրյանական էջին արդեն միացել են հարյուրավոր քաղաքացիներ՝ կարծես ապացույց այն բանի, որ օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր նախկին մարզպետի բարձր վարկանիշը ցույց տվող հարցման արդյունքները, որն անցկացրել էր իր կենտրոնը, եւ որի դիմաց ստացել մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ գումար: Ֆեյսբուքյան այս էջը արագ է հավանության արժանանում, ընդամենը մեկ օրվա ընթացքում բացված էջին like-երով միացել է մոտ 1000 հոգի:

«Ես դեմ եմ «լիսկայությանը» իմ Հայաստանում։ Ես դեմ եմ Սյունիքի մարզպետի պաշտոնում Լիսկայի նշանակվելուն» վերնագրով էջում տեղադրված է նաեւ հայտնի այն տեսանյութը, որը արտացոլում է, թե ինչպես Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ. հունիսի 1-ին սպանվեց 43-ամյա Ավետիք Բուդաղյանը։ Հիշեցնենք նաեւ, որ Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, օրերս բաց նամակով իր զայրույթն էր հայտնել Ահարոն Ադիբեկյանի հայտնի սոցհարցման արդյունքների դեմ ու պահանջել հրապարակել գոնե 60 հոգու անուն, ովքեր «կողմ» են արտահայտվել Սուրիկ Խաչատրյանի վերադարձին: Թե ով է այս էջի հեղինակը՝ առայժմ հայտնի չէ, բայց փաստն այն է, որ ոչ միայն 60, այլեւ 1000 հոգի մեկ օրվա ընթացքում դեմ է արտահայտվել նախկին մարզպետին, որոնց թվում են բազմաթիվ սյունեցիներ: Ու ինչպես «Առավոտի» հետ զրույցում Ահարոն Ադիբեկյանն էր պնդում, թե չի կարող հրապարակել անուններ, քանի որ հարցումն արված է անանուն, այստեղ բոլորը, նաեւ սոցիոլոգը կարող են տեսնել դեմ արտահայտվածների անունները: Ակնհայտ է նաեւ մի բան, որ էջը հատուկ PR-ի կարիք չունի, այնտեղ մարդիկ չեն վախենում, եւ որ ամենակարեւորն է՝ այն գուցեեւ իրականությունն է արտահայտում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930