Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանը փորձում էր կանխարգելել որեւէ տաքգլուխների նախաձեռնություններ»

Սեպտեմբեր 25,2014 17:00

«Դուք կարո՞ղ եք ասել՝ սա որերորդ թեժ աշունն է: Անընդհատ թեժ աշուն է»,- ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես հեգնեց եռյակին, որը հոկտեմբերի 10-ից հանրահավաքների շարք է սկսում եւ խոստանում է «թեժ աշուն»:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այն, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ հայտարարում է թեժ աշնան մասնակիցներին սառը ցնցուղ՝ չպետք է եզրակացնել, որ մեր ոստիկանապետը քաղաքականացված է. «Նա ուղղակի փորձ էր անում կանխարգելել որեւէ տաքգլուխների նախաձեռնություններ: Ընդամենը սա: Եվ պետք է հանուն արդարության ասենք, որ այսօրվա մեր ոստիկանը քաղաքացիական շարժումների, քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ անհամեմատ ավելի հանդուրժող է, ավելի կիրթ, քան երբեւէ մենք ունեցել ենք: Մտովի գնացեք 95-96 թվականները: Կտեսնեք, որ մենք ունենք որակապես այլ ոստիկան, եւ այդ ամենը նաեւ ոստիկանապետի շնորհքն է, որովհետեւ ինքը ամեն օր մարդկանց ուղեղի մեջ մտցնում է այդ թեզը, որ դուք հասարակության շահերի պաշտպանն եք: Իսկ հասարակության շահերը միայն փոքրամասնությունը չի արտահայտում: Կան շատ-շատերը, որոնք փոքրամասնության մեջ չեն, նրանք էլ իրենց հետաքրքրությունն ունեն: Լավ ոստիկանի խնդիրը բոլորի շահերը պաշտպանելն է, այսինքն՝ հասարակական կարգուկանոնն է: Ու երբ որ որոշ ակտիվիստների բերման են ենթարկում առանց ուժ գործադրելու, հետո բաց են թողնում, դա ընդամենը կանխարգելիչ ֆունկցիա է»:

Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ լավ ոստիկաններ կան եւ գնալով շատանում են. «Պետք է մենք ամեն ինչը դիտենք դինամիկայի մեջ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930