Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն չորս հայաստանցի պայքարում է մեդալի համար

Սեպտեմբեր 24,2014 23:55

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնություններում վեց տուրից հետո Հայաստանի 10 մասնակիցներից առնվազն չորսը կարող են հավակնել մրցանակային տեղերի:

14 տարեկան տղաների խմբում Հայկ Մարտիրոսյանը եւս վեց շախմատիստների հետ վաստակել է 5,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով 6-րդ տեղով ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում:

Հաջող են հանդես գալիս նաեւ մեր 18 տարեկան տղաները: Նորայր Թորոսյանը (նկարում) 4,5 միավորով առայժմ 7-րդն է, Տիգրան Հարությունյանը 4,0 միավորով՝ 12-րդը: Իր անվան դիմաց 4,5 միավոր գրանցել է նաեւ 16-ամյա Մանուել Պետրոսյանը: Նա 12-րդ հորիզոնականում է:

Այսօր աշխարհի առաջնությունում հանգստի օր է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930