Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հայամե՞տ, թե՞ ադրբեջանամետ լոբբինգ է անում

Սեպտեմբեր 24,2014 23:45

 

Փորձագետների կարծիքով՝ դա շատ սուր հարց է:

Սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում Azerross.ru կայքի լրագրողը ռուս բանախոսներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են մտածում այն հանգամանքի շուրջ, որ մի խումբ ադրբեջանցի փորձագետներ Մոսկվային մեղադրում են հայամետ լոբբինգ կատարելու մեջ: Անդրեյ Արեշեւը (լուսանկարում) պատասխանեց, որ Ռուսաստանը բավականին մեծ եւ բարդ կառուցվածք ունեցող երկիր է. «Նույն զգացմունքներով էլ շատ հայ փորձագետներ մեղադրում են Մոսկվային ադրբեջանամետ լոբբինգ կատարելու մեջ: Կարող եմ ասել, որ կարելի է խոսել նաեւ ուկրաինամետ լոբբիի մասին էլ: Իհարկե՛, համակրանք գոյություն ունի, այդ թվում նաեւ անձնական, բայց պատկերը կազմվում է առավել շատ հանգամանքներից»:

Լրագրող, կովկասագետ Ելենա Բադյակինան հավելեց, որ մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում պետք է ելույթ ունենար Արցախի Կոմիտասի անվան կապելան, սակայն համերգը վերջին պահին հետաձգվեց, եւ շատ հայեր սկսեին մեղադրեցին Ռուսաստանին ադրբեջանամետ լոբբինգի մեջ. «Ադրբեջանի սփյուռքը նույն Մոսկվայում շատ ավելի շատ է, քան հայկականը, այդ իսկ պատճառով այստեղ կարելի է ասել, որ Հայաստանը կարող է նախատել, որ Մոսկվայում ադրբեջամետ լոբբի կա: Դա շատ սուր հարց է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Եվ ի*նչ…Օկուպացնե*լ Մոսկվան:Ո*վ ձեզ հետ չէ, ձեր դե*մ է:Տեսնես ո*վ է ձեզ հետ, կողմ և …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930