Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետը բացառեց Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին

Սեպտեմբեր 24,2014 23:08

 

Իսկ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն կարող այդ հարցի շուրջ պայմանավորվել:

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում Azerross.ru կայքի լրագրողը ռուս բանախոսներից հետաքրքրվեց, թե բանախոսները ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հավանական եղանակ համարո՞ւմ են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կպայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի տարածքում:

ՌԳԱ  Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ, kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշեւը պատասխանեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի ամբողջ պատմությունը՝ սկսած Սովետական միությունից, պատասխանում է հարցին, եւ այդ պատասխանը բացասական է. «Կարելի է անցկացնել բանակցություններ, եւ դրանք հիմա անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ նույնիսկ այնտեղ խոսվում է հանրաքվեի եւ մի քանի այլ տարբերակների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առանձնահատկությունների հետ, որոնք բացառում են Լեռնային Ղարաբաղի՝ ուղիղ ենթակայությունը Ադրբեջանին»:

Երբ հայկական կողմի ներկայացուցիչ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ստացավ ձայնի իրավունք, նա, անդրադառնալով այդ հարցին, նշեց, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն կարող այդ հարցի շուրջ պայմանավորվել. «Ինչպես ցույց տվեց շոտլանդական հանրաքվեն, դա Ղարաբաղի հայերի որոշումն է, եւ դա բոլոր կողմում էլ պետք է ամրագրվի: Այդ իսկ պատճառով ավելի լավ է այդ հարցերը Ստեփանակերտին ուղղեք, նա կպատասխանի, այնպես ինչպես կպատասխանի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930