Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը շատ լուրջ հարցեր է տեսնում ՀՅԴ-ի պահվածքում

Սեպտեմբեր 24,2014 22:54

«Աղվան Վարդանյանի փոխարեն չեմ կարող ասել, թե ում նկատի ունի, հարցրեք Աղվան Վարդանյանին»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պնդելով, որ ԲՀԿ-ն իրեն չի վերագրում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի դիտարկումը, թե ՀՀ երկրորդ նախագահը ընդամենը 2006 թվականին` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ոչ մի տեղից ստեղծեց քաղաքական ուժ, որը մեկ տարի հետո հսկայական ձայն տարավ ընտրություններում եւ այսօր ազդեցիկ քաղաքական ուժերից է:

«Ընդամենը կխոսեմ այսօրվա մասին: Կրկնում եմ՝ մենք դեմ ենք իշխանության վերարտադրմանը, իսկ այս սահամանադրական փոփոխությունները ենթադրում են ՀՀԿ-ի եւ գործող իշխանության վերարտադրություն, ինչին դեմ ենք ու մեր դեմ դիրքորոշումը արտահայտելու ենք հստակ, հիմնավորված ու փաստարկներով»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Անդրադառնալով  ՀՅԴ-ի հասցեին ուղղված քննադատությանը, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների հարցում իրեն սկզբունքային համարող  ՀՅԴ-ն չլքեց իշխող կոալիցիան 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այլ աջակցեց կիսանախագահական համակարգը պահպանող սահմանադրական փոփոխություններին՝ տիկին Զոհրաբյանն ասաց. «Հարցերը բազում են, շատ լուրջ են, կարծում եմ՝ Դաշնակցությունը հստակ պետք է այդ հարցերին պատասխանի: Մենք հարգում ենք իրենց դիրքորոշումը, եթե դա իրենց համար իրապես սկզբունքային դիրքորոշում է, բայց մենք էլ ունենք մեր սկզբունքային դիրքորոշումը ու նույնանման վերաբերմունք ակնկալում ենք մեր դիրքորոշոման հանդեպ»:

Մեր հարցեին, թե ՀՅԴ-ի՝ քառյակից որոշակի ժամկետով հեռանալու հիմնավորումը համոզի՞չ չէր, հարցե՞ր են մնացել, տիկին Զոհրաբյանն ասաց. «Կրկնում եմ՝ հարգում ենք իրենց դիրքորոշումը, իրենց չենք քննադատում, բայց նույնպիսի հարգանք անկալում ենք մեր դիրքորոշման հանդեպ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930