Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն 120 տարվա ընթացքում ժողովրդին երբեք հիացմունքի պահեր չի մատուցել». Զոյա Թադեւոսյան

Սեպտեմբեր 24,2014 22:44

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը զարմանում է, թե ինչու է իր հայտարարությանը վիրավորված արձագանքում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ տիկին Թադեւոսյանն առաջարկել էր հնարավորություն տալ  Գագիկ Ծառուկյանին, եթե լավն է՝ բրավո, եթե՝ ոչ, ԱԽՔանոցը միշտ կա:

Իսկ պարոն Մարգարյանը հակադարձել էր, թե ախր իրենք աղբի մեջ են, ինչպես կարող են աղբանոց-ախքանոց նետել ուրիշին:

«Եթե ինչ-որ մեկը վիրավորվում է իմ այն խոսքից, որը ես ասել եմ ոչ թե վիրավորելու համար, այլ տվել եմ եթե-ի շրջանակներում՝ «եթե կկանգնեն ժողովրդի կողքին, ուրեմն՝ բրավո, եթե՝ ոչ, ախքանոցը միշտ էլ կա», այսինքն, կարող են դառնալ քաղաքական դիակ: Սա եմ նկատի ունեցել: Եթե մարդիկ վիրավորվում են իմ այդ ասած արտահայտությունից, ուրեմն իրենք շատ խորը պատճառներ ունեն վիրավորվելու, ուրեմն իրենց մեջ տեսնում են այդ վիրավորանքի տեղերը, խնդրեմ թող վիրավորվեն: Ես որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել, տվել եմ ընդամենը գնահատական, իսկ գնահատականից նեղվողներին խղճում եմ, թող իրենք մտածեն, որ լուրջ խնդիր ունեն իրենց հիվանդ ինքնասիրության հետ»,- Aravot.am-ին ասաց տիկին Թադեւոսյանը:

Հետո էլ շարունակեց.«Չեմ մեկնաբանի մի կուսակցության, որը 120 տարի շարունակ ժողովրդին հիացմունքի պահեր երբեք չի մատուցել, թող իրենց պատմությունը մեկ անգամ եւս թերթեն, լավ սովորեն պատմությունից  դասերը, որոշեն նախ իրենք մաքրվել, գնահատականներ տան իրենց, հետո փորձեն ուրիշներին: Չեմ ցանկանում ավելի ծավալուն մեկնաբանել, հասարակությունը գիտի՝ որ քաղաքական ուժը որտեղ է գտնվել»:

Տիկին Թադեւոսյանը նաեւ զարմացավ. «Եթե նա գիտեր, որ մենք վաղուց աղբանոցի ու ախքանոցի արանքում ենք, թող բացատրեն՝ ինչու  մեկ տարի եւ ավելի քառյակի շրջանակներում բանակցում էին ՀԱԿ-ի հետ: Իմանալո՞վ էին բանակցում, թե՞ հետո պարզեցին: Սահմանադրական փոփոխությունների հարցում իրենց տարաձայնությունների մասին իրենց  հայտարարությունից եւ հանրահավաքին չմասնակցելուց պարզ դարձավ նրանց հիմնական մտադրությունը, իսկ այդ հիմնական մտադրությունների մասին ավելի ուշ կտամ իմ գնահատականը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Լրիվ համաձայն եմ` «ՀՅԴ-ն 120 տարվա ընթացքում ժողովրդին երբեք հիացմունքի պահեր չի մատուցել»

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    ՀՅԴ-ն օժտված է 124-ամյա ստորությամբ ու նենգությամբ, ինչի ականատեսն ենք եղել վերջին տասնամյակներում ևս…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930