Լրահոս
Օրվա լրահոսը

«Սինջար եզդիների միավորումը» գնահատում է Սերժ Սարգսյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից իրենց հարցը բարձրացնելը

Սեպտեմբեր 24,2014 22:20

Արդեն երկու ամիս է՝ ինչ Իրաքի եզդի բնակչության նկատմամբ «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը բռնություններ է կիրառում, որը մի շարք միջազգային կառույցներ և պետություններ գնահատում են որպես ցեղասպանություն: Հայաստանը մշտապես մեզ համար եղել է այն երկիրը, որի տարածքում մենք մեզ ապահով ենք զգացել և պաշտպանված, որքան էլ որ լինեն կենցաղային խնդիրներ, մի բան հստակ է, որ Հայաստանում եզդի մարդը իր պատկանելության հետ կապված որևէ խնդիր չունի: Մեզ համար կարևոր էր, այս օրերին հայ ժողովրդի և, ինչու չէ՝ նաև ՀՀ պետական կառույցների և մասնավորապես կառավարության աջակցությունը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է եզդի ժողովրդի կողքին: Մեզ համար կրկնակի կարևոր է այն հանգամանքը, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում խոսեց նաև եզդիների դեմ կիրառվող անմարդկային բռնությունների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային ամենաբարձր ամբիոնից խոսեց եզդի ժողովրդի գլխին կախված վտանգի մասին և կոչ արեց նաև միջազգային հանրությանը ավելի մեծ ջանքեր գործադրել նման ոճրագործությունների կանխման համար:  

Միանշանակ եզդի ժողովուրդը չի մոռանալու այս օրերին եղբայրական ժողովրդի աջակցության մասին, և ամեն մի եզդի աշխարհի որ կետում էլ լինի՝ ծառայելով իր ժողովրդին, պետք է ծառայի նաև հայ ժողովրդի շահերին: Եվս մեկ ապացույց, որ հայ-եզդիական եղբայրությունը անմար է և հավերժ: 


«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930