Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս լրագրողին դուր չի գալիս, որ Երեւանի Օպերայի եւ բալետի թատրոնում համերգների ծրագրերը այլեւս ռուսերենով հասանելի չեն

Սեպտեմբեր 24,2014 21:15

Ըստ նրա՝ 23 տարվա վակուումը պետք է լրացնել Ռուսաստանով:

«Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը պակասում է, ինչքան էլ պարադոքսալ դա չհնչի»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում հայտարարեց լրագրող, կովկասագետ Ելենա Բադյակինան:

Նա օրինակ բերեց այն հանգամանքը, որ Օպերայի եւ բալետի թատրոնում համերգների ծրագրերն արդեն ռուսաց լեզվով հասանելի չեն. «Օպերայի եւ բալետի թատրոնի ծրագիրը միշտ ռուսերեն եւ հայերեն էր, վերջերս բացահայտեցի, որ այժմ այն հայերեն եւ անգլերեն է: Այսինքն՝ Հայաստանը արեւմտյան կողմնորոշում է ստանում: Դա, իհարկե՛, արհեստական երեւույթ է»:

Նա հավելեց, որ Ռուսաստանի դեսպանատներում համապատասխան կենտրոններ չկան, որպեսզի երկրով հետաքրքրվող երիտասարդներին տրամադրեն իրենց հետաքրքրող տեղեկատվությունը. «Ռուսաստանը մեծ սխալ գործեց, երբ դուրս եկավ մշակութային տարածքից եւ արդեն ընթանում է տնտեսական տարածքից Ռուսաստանի դուրս գալու գործընթացը: Բայց մշակութայինն ամենաակներեւն է»:

Տիկին Բադյակինան վստահ է, որ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում չի մարել հետաքրքրությունը դեպի Ռուսաստանի մշակույթը եւ պետությունների ընդհանուր պատմությունը, սակայն այդ մասին դպրոցներում չեն սովորեցնում. «Դասագրքերում ոչ մի դրական բան չի ասվում Ռուսաստանի մասին: Ես դա համարում եմ մեր մեծ սխալը  եւ փորձանքը: Ուկրաինայում շատ պարզ երեւաց, որ Ռուսաստանը 23 տարի թողել է Ուկրաինային, եւ Ամերիկան այդ վակուումը լրացրել է: Այդ պատճառով՝ այդ վակուումը պետք է լրացնել Ռուսաստանով եւ  ոչ մի դեպքում չթողել, որ գաղափարախոսությունը թեքվի դեպի Արեւմուտք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ տիկնոջ Ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն Գ. says:

    Այդ վակումը պետք է լրացնել համաշխարհային մշակույթով…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930