Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նոր նախաձեռնություն է ի հայտ եկել

Սեպտեմբեր 24,2014 20:42

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով նոր նախաձեռնություն է ստեղծվել̀ «Ժողովրդական հասարակական նախաձեռնություն»: Այսօր այս խմբի անդամները «Նոյան տապան» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ վաղը Թեքեյան կենտրոնում հիմնադիր ժողով են հրավիրել:

Նախաձեռնության անդամներից  Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ իրենց համախմբման հիմք են դարձել սահմանադրական փոփոխությունների քննարկումները. «Հայաստանի քաղաքացիներս պարտավոր ենք մեր դիրքորոշումն ասել ու քննարկել այս հարցը»:

Նախաձեռնության երիտասարդ անդամներից Մկրտիչ Գրիգորյանն էլ պատմեց, որ արդեն հանդիպումներ են ունեցել քաղաքական ուժերի անհատ ներկայացուցիչների հետ. «Մեր նպատակը անհատներին համախմբելն է, ոչ թե կուսակցություններին: Այսօր Հայաստանում անհատներին համախմբելու խնդիր կա»:

Ասաց, որ երկրորդ պլանում են թողել կուսակցական պատկանելությունը եւ համագործակցության համար լայն դաշտ ունեն: Նրա խոսքով, իրենք հավաքելու են անհատների կարծիքները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եւ ուղարկեն համապատասխան հանձնաժողովին. «Նախկին ու ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին… եկել է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պահը, որ քաղաքացին կարողանա իրեն, պետությանը հուզող խնդիրների վերաբերյալ իր խոսքն ասի ու հասցնի տեղ: Այդ առումով կարեւոր է ունենալ ժողովրդից ընտրված իշխանություն, ու մենք այս հարցի լուծմանը գնալու ենք Սահմանադրությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930