Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Հայաստանը պետք է սառեցնի ՆԱՏՕ-ի հետ իր բոլոր համագործակցությունները»

Սեպտեմբեր 24,2014 20:22

 

Սերգեյ Շաքարյանցը համարում է, որ հայկական խաղաղապահ ջոկատները պետք է անհապաղ դուրս գան ե՛ւ Կոսովոյից, ե՛ւ Աֆղանստանից:

«Ամերիկյան համապատասխան մարմինների նպատակն է ոչ միայն վնասել Ռուսաստանին կամ ներգրավել ինչ-որ գործերի մեջ, այլ՝ այդ թվում նաեւ կոմբինացված հարված հասցնել միաժամանակ ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Իրանին», այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ստեղծված իրավիճակում պարոն Շաքարյանցը համարում է, որ Հայաստանը պետք է անհապաղ սառեցնի ՆԱՏՕ-ի հետ իր բոլոր համագործակցությունները. «Պետք է բոլոր հայկական խաղաղապահ ջոկատները անհապաղ դուրս գան ե՛ւ Կոսովոյից, ե՛ւ Աֆղանստանից, որովհետեւ սայլակին պետք չէ վեցերորդ անիվը: Մենք ունենք այլ տարածաշրջաններ, որտեղ պետք են հայկական խաղաղապահ ջոկատները՝ Բեյրութը, հարավային Սիրիան եւ այլն: Մենք հանգիստ կարող ենք համագործակցել տարածաշրջանում մեր հարեւանների հետ, եւ բոլորը կողջունեն հայ զինվորի վերադարձը Հայաստան՝ բնականաբար, բացառությամբ Թուրքիայի եւ թուրքերի»:

Նա համարում է, որ հայկական հասարակությունը եւ իշխանությունները պետք է պայքարեն ֆաշիզմի դեմ, քանի որ այն, ինչ որ կատարվում է Սիրիայում, ֆաշիզմի տարր ունի իր մեջ. «Մենք ֆաշիզմի դե՞մ ենք, թե՞ ֆաշիզմի հետ ենք. այս քայլերը պետք է կատարվեն այս տարվա ընթացքում՝ չսպասելով 2015 թվականի հունվարի 1-ին, որպեսզի հետո ինչ-որ մեկը չասի, որ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, եւ այնտեղ նրան ինչ-որ մեկը ճնշում է գործադրել: Ո՛չ պետք է պարզ արտահայտել երկրի կողմնորոշումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930