Լրահոս
Օրվա լրահոսը

ilur.am կայքի հայտարարությունը. «Դատարանի որոշումը՝  մարտահրավեր արդարադատությանը եւ ժողովրդավարությանը»

Սեպտեմբեր 24,2014 20:11

Նախօրեին՝ Վերաքննիչ դատարանը (դատավոր Եվա Դարբինյան) մերժեց  iLur.am-իեւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը:

Հիշեցնենք, որ մեր լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան, ով նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է)՝ ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը:

Դատարանի որոշումն, ինչ խոսք, անակնալ չի եղել, այն ամբողջությամբ տեղավորվում է արդարադատության վերաբերյալ՝ իշխանությունը բռնազավթած ռեժիմի պատկերացումների շրջանակներում:

Բայցեւայնպես, չենք կարող գնահատական չտալ դատարանի վարքին: Դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես:

Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, եւ նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը: Դատարանը ապացուցեց, որ զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն որպես այդպիսին: Հայաստանում արդարադատության քողի տակ մեզ է են ներկայացնում իշխանության ղեկը բռնազավթած մի քանի անձանց կամքը եւ խաղի կանոնները:

Անկախ այս ամենից, սակայն, iLur.am-ը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ներպետական ատյանները սպառելուց հետո, կդիմենք նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

iLur.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հավայի բլթացնում եք, հետո էլ կրակն ընկնում: Ոչ մի աղբյուր էլ չկա, այլապես կներկայացնեիք և դեռ մի բան էլ հաղթող դուրս կգայիք: Ամեն պատի տակի խոսակցություն տպում եք, հետո էլ թե եվրոդատարան կդիմենք… ինչ պիտի ասեք?, որ մեր երկրում խախտվում է ամբախ զամբախ բլթացնելու սահմանադրական իրավունքը?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930