Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Անանյանն Ադրբեջանից գրել է որդուն. «Չգիտեմ, թե երբ կտեսնվենք»

Սեպտեմբեր 24,2014 20:01

Նամակն ստացվել է Կարմիր խաչի միջոցով:

Օգոստոսի 26-ից  Ադրբեջանում գտնվող,Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանը, ի պատասխան որդուց՝ Նորիկից ստացած  նամակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջոցով  նրան նամակ է ուղարկել: Ինչպես մեզ հայտնեց Սարգիսի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը, Սարգիսը նամակի մեջ նշել է, որ իրեն լավ է զգում, հայտնել է, թե  չգիտի, թե երբ կտեսնվի որդու հետ: Նա  Նորիկին  խնդրել է իր փոխարեն համբուրել վերջինս երկու փոքրիկ տղաներին: Սիրուշ Երկնափեշյանն ասաց, որ Նորիկի  նամակն ուղարկվելուց մի քանի օր անց  ինքը ու  իր քույր Քնարիկը  Կարմիր Խաչի  միջոցով նամակ են ուղարկել Սարգիսին, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930