Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրացի փորձագետ. «Վրացի գործարարները վախենում են ֆինանսավորել ռուսամետ կուսակցություններին»

Սեպտեմբեր 24,2014 19:08

Վալերի Կվարացխելիան համարում է՝ Ռուսաստանն է, որ կարող է մարդկանց փրկել Երրորդ համաշխարհային պատերազմից:

«Ես Վրաստանում առաջին եւ երեւի միակ մարդն եմ, որ երբ Ուկրաինայում  գործողությունները սկսեցին, հայտարարեցի՝ դա Ռուսաստանի դեմ դավադրություն է Արեւմուտքի կողմից»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում հայտարարեց «Չեզոք Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաց-ռուսական բարեկամության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վալերի Կվարացխելիան:

Նա համարում է, որ այն ամենը ինչ կատարվում է Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում՝ ուղղված է Ռուսաստանի դեմ: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում կատարվող գործողությունները իրենց շարունակությունն են ունենալու եւ տարածվելու են Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է Վրաստանի տարածքում վարժեցման բազաներ հիմնել, որտեղ սիրիացի զինյալները  կվերապատրաստեն «Իսլամական պետության» զինյալների դեմ կռվելու նպատակով՝ պարոն Կվարացխելիան նշեց, որ չնայած այդ լուրը հերքվել է, բայց նա չի բացառում իրադարձությունների նման ընթացքը:

Նա հավելեց, որ աշխարհն հիմա կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առջեւ, եւ միակ հույսը Ռուսաստանն է, որ կարող է մարդկանց փրկել այդ աղետից. «Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ակտիվացնի իր դերը Վրաստանում եւ ոչ միայն եւ ազդակ հանդիսանա այն ուժերի համար, որոնք անկասկած գոյություն ունեն, որպեսզի նրանք կարողանան ասել իրենց խոսքը: Ցավալի է, որ հիմա Վրաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ ռուսամետ կուսակցություններին ոչ ոք չի ֆինանսավորում. մեր գործարարները վախենում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930