Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում կանցկացվի միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաք

Սեպտեմբեր 24,2014 18:59

2015թ. ամռանը Հայաստանում` Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա, անցկացվելու է «Միություն 2015-հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմամարզական մրցույթի նախապատրաստման և կազմակերպչական հարցերի պլանավորման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը (լուսանկարում):

Խորհրդակցության ընթացքում որոշվել են ռազմամարզական մրցույթի անցկացման ընդհանուր խնդիրները, միջոցառման նախապատրաստական աշխատանքների պլանավորման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:

Սեպտեմբերի 24-ին Ծաղկաձորում` ռազմամարզական մրցույթի անցկացման վայրում, անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը:

Տեղազննման իրականացման և խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրել միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվել են նաև միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, թիկունքային, բժշկական, տեղեկատվական, անվտանգության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, կազմակերպչական այլ հարցեր:

Հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը`ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային եւ կրոնական արժեքների  ամրապնդմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930