Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմում է Սերժ Սարգսյանի հետ Պրահայում հանդիպման մասնակիցը. «Լրագիր»

Սեպտեմբեր 24,2014 18:41

Մեր զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանը, ով ներկա է եղել հունվարին Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած աղմկահարույց հանդիպմանը:

Պարոն Առաքելյան, Դուք ներկա եք եղել հունվարին Պրահայում Սերժ Սարգսյանի՝ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, որտեղ շատ սուր հարցեր են հնչել և ոչ պակաս սուր ու սենսացիոն պատասխաններ: Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունն այդ հանդիպումից:

 Ես փորձեմ ներկայացնել, թե ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հարցն այն է, որ Չեխիայում չկան հայեր, որոնց տատիկ-պապիկները այստեղ են ծնվել, այստեղ բոլորը նոր ներգաղթյալներ են, որոնք Չեխիա են եկել ամենաշատը 20-25 տարի առաջ: Դա նշանակում է, որ այստեղ ապրող հայերը շատ լավ հասկանում են Հայաստանի մենթալիտետը, այնտեղ ընթացող գործընթացները, քանի որ ժամանակին Հայաստանում ապրել են, մինչ օրս հայրենիքի հետ սերտ կապեր ունեն և շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում այսօր: Հենց դրա վրա էր հիմնված այն խոսակցությունը, որը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հետ: Նա ասում էր, որ քիչ եք ներմուծում, այստեղ մարդիկ կան, որոնք կարող են ներդրումներ անել Հայաստանում, բայց չեն անում: Հանդիպմանը ներկա գործարարներից մեկն ասաց, որ նպատակահարմար չի Հայաստանում ներդրումներ անել, քանի որ սահմանափակումներ կան ներմուծման հետ կապված, դիրքեր կան, որ հստակ լիմիտացված են և որոնցով զբաղվում են կոնկրետ մարդիկ, ուրիշ մարդ դրանով չի կարող զբաղվել:

Այսինքն՝ Չեխիայի հայ համայնքը լավ տեղեկացված է, թե Հայաստանում տնտեսությունն ի՞նչ վիճակում է, ինչ գործընթացներ են ընթանում, որ կան մենաշնորհներ ու օլիգարխիա:

 Այո, այստեղ մարդիկ հեքիաթային երազներով չեն ապրում, ժողովուրդը շատ ցայտուն պատկերացնում է, թե ինչ վիճակ է Հայաստանում, դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը բավական սուր էին: Մարդիկ կային, որ իրենց բողոքն էին հայտնում ու շատ հարցերի պատասխանաներ կամ չէին տրվում, կամ տրվում էին շատ թռուցիկ ձևով: Օրինակ՝ երբ չեխահայ գործարարներից մեկն ասաց, որ տեղյակ է, որ Հայաստանում շաքարի ներմուծմամբ մեկ մարդ է զբաղվում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե «բա ուզում ես 10 մարդ ներմուծի՞, Հայաստանը փոքր երկիր է»: Բնականաբար, դա որոշակի վերաբերմունք է ձևավորում ներկաների մոտ, որոնք փողոցում կանգնած արևածաղիկ վաճառող տատիկ-պապիկներ չեն, այլ կայացած մարդիկ են, որոնք կրթություն ունեն, որոշակի եվրոպական ու ռուսական փորձ են անցել: Դա էր պատճառը, որ խոսակցությունն այն հունով չգնաց, որով կցանկանային տեսնել մեր հյուրերը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930