Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզ-Դաքարին» հայ ավտոմարզիկների մասնակցությունը իրական հեռանկար է

Սեպտեմբեր 24,2014 18:01

Մոսկվայաբնակ հայ ավտոմարզիկ Արթուր Գորոյանը (նկարում) առաջինն է, որ ի տարբերություն շատ-շատերի, որոնք գնում են այլ երկրներ, ի՛նքն եկավ Հայաստան: Ու արդեն 1 տարուց ավելի է, ինչ ներկայացնում է մե՛ր երկիրը, ներկայանում է մե՛ր լիցենզիայով:

Սակայն Գորոյանի օրինակը կարող է վարակիչ լինել: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռուսաստանաբնակ 2 հայ արշավորդի թեկնածություն էլ կա՝ հայկական լիցենզիա ստանալու, սակայն մինչ արտոնագրերի հանձնումն ու գործի հստակեցումը չէր ցանկանա մանրամասնել կամ անուններ նշել:

«Ավտոսպորտը ամենաթանկ մարզաձևերի թվին է դասվում ու այստեղ անգամ պարզապես մարզվելու համար մեծ գումարներ են պետք: Ուստի՝ հայ մարզիկների՝ «Ֆորմուլայատիպ» մրցաշարերի մասնակցության հեռանկար բնականաբար չեմ տեսնում: Սակայն մենք լիահույս ենք, որ մեր մարզիկները կմասնակցեն Տրանս-Անատոլիայի մրցարշավին, որի մասնակցության իրավունք է ստացել, օրինակ, «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Իսկ նման հաշվարկային մրցաշարում 1-10-րդ տեղը իրավունք է տալիս ավտոմարզիկներին՝ մասնակցելու «Փարիզ – Դաքար» բազմօրյա լեգենդար մրցարշավին: Մենք մեր առջև այդ մրցարշավին ներկայացուցիչ ունենալու խնդիր ենք դրել».-եզրափակեց Գագիկ Աղաջանյանը:

Գայանե Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930