Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիք` 3 նախագահների ու իրենց կյանքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2014 17:54

Երեւանին կպած մի գյուղ կա` Գետափնյա, այստեղ, ինչպես ասում են գյուղացիք, 450 ծուխ կա, բայց շատերի դռները փակ են: Եթե այլ համայնքներում գյուղացին չի զգում, թե օրը ոնց է անցնում, քանի որ անընդհատ զբաղված է գյուղատնտեսությամբ, ապա Գետափնյայում գյուղացիք մեծամասամբ` պարապ են, երիտասարդների մեծ մասը «խոպանչի է»:

Aravot.am-ի հետ զրույցում տարեց գյուղացիք ասացին, որ անգամ դպրոց չունեն. ասում են այնքան խնդիրներ ունեն, որ հույս էլ չունեն, թե մի օր կլուծվեն: Մեր հարցին, թե գյուղապետին չե՞ն դիմում խնդիրների դեպքում, ծերունի գետափցիներն ասացին` «Մեկն էլ լինի` գյուղապետին օգնի: Սաղին պիտի գյուլլեն,գյուլլեն, որովհետեւ մարդ չեն, թալանչի են: Սաղ կյանքներս քաղաք սարքինք, Էրեվան սարքինք, շինարար էինք, ինչքան անգրագետ կար, էկավ ղեկավար, էրկիրը քանդեց»:

Հետո պապիկները պատմեցին, որ պաշտոնյայի երես չեն տեսնում, միայն մի 2 տարի առաջ Արարատի նախկին մարզպետը`Էդիկ Բարսեղյանը նախագահի ընտրությունների ժամանակ է այցելել գյուղ ու հորդորել Սերժ Սարգսյանին ընտրեն: Երբ հետաքրքրվեցինք` թե, ի վերջո ո՞ւմ են ընտրել, մեզ հետ զրուցած 3 պապիկներն էլ ասացին` «Ռաֆիկին»: Մեր ճշտող հարցին` Ռաֆիկն ո՞վ է, ծերունիները պարզաբանեցին` «Ռաֆիկ Հովհաննիսյանին: (նկատի ունեն Րաֆֆի Հովհաննիսյանին)»:

 

«Ոչ մի պետություն էսենց Ազգային ժողով չունի, որ բոլորն ըլնեն հանրապետական». ծերունիներից մեկի դիտարկումն է:

Սամսոն Ալեքսանյանն էլ պատմեց, որ ամբողջ կյանքում աշխատել է, Խորհրդային տարիներին գումար է դրել «Խնայբանկում», իսկ այսօր նրա ավանդը չեն վերադարձնում. «Թաղմանս փողն է, էն էլ չեն տալիս»:

Մանրամասները` տեսանյութում

Գետափնյայի 80-ն անց պապիկները դժգոհեցին Հայաստանի 3 նախագահներից էլ, ասացին, ոչ ոքից էլ «խեր» չտեսան. «Դրանք սաղն էլ միլիարդատեր են, որտեղի՞ց էդքան փող իրանց, թալանին, մեզանից թալանին: 4 միլիարդ առել դրել տակները նստել են, գոնե ժողովրդի համար մի բան անեն»:

Մանրամասները տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930