Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Աղաջանյան. «Իջեւանը ավտոմոբիլային մրցարշավներ անցկացնելու հիանալի վայր է»

Սեպտեմբեր 24,2014 17:43

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ու «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ջանքերով սեպտեմբերի 21 ին Իջևանում տեղի է ունեցել Jeep Trophy Sprint տիպի միջազգային սիրողական բաց մրցարշավ` Motul Low Range 2014 խորագրով:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը, միջոցառմանը մասնակցել են շուրջ 100 պրոֆեսիոնալ և սիրողական մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից ու Թուրքիայից:

Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են ողջ պոդիումը ITB դասում, A դասում հայկական անձնակազմը 2-րն է եղել, B դասում, ցավոք, մրցանակային տեղ մեր ավտոմարզիկները չեն զբաղեցրել, C` բացարձակ դասում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 2-րդ ու 3-րդ հորիզոնականները, իսկ 1-ինն այդ դասում եղել է Ռուսաստանը ներկայացնող՝ ազգությամբ հայեր՝ Վլադիմիր Պապոյան/Վյաչեսլավ Զեյթունյան անձնակազմը:

Ինչպես նշեց ՀԱՖ-ի նախագահ Գագիկ Աղաջանյանը՝ մրցատեղին պատահական չէր ընտրված: «Իջևանն ընտրել ենք՝ առաջնորդվելով աշխարհագրական դիրքով: Օֆֆ-ռոուդ մեքենաների համար հետաքրքիր վայր է` այստեղ կան թե՛ գետ, թե՛ գրունտային ու ճահճոտ ճանապարհահատվածներ: Մի խոսքով, նման մրցման համար հարմար բնական բարդություններ կան: Մենք այս մրցաշարը երկրորդ տարին է՝ ինչ անցկացնում ենք: Նախորդ անգամ՝ 2013-ին նոյեմբերի 17-ին կայացավ մրցարշավն ու մասնակցում էին 4 երկրների ներկայացուցիչներ: Այժմ մենք ակնկալում ենք, որ այն կդառնա ավանդական, ու մասնակիցների թիվը կրկին կավելանա»,-եզրափակեց Գագիկ Աղաջանյանը:

Գայանե Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930