Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Եթե ցեղասպանությունը համարժեք գնահատական ստանար, այսօր այսպիսի վանդալիզմը վերածնունդ չէր ապրի

Սեպտեմբեր 24,2014 17:37

Մեր հասարակությունը անսահման զայրույթով ընդունեց սեպտեմբերի 21-ին հայ քրիստոնեական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Սիրիայի և Իրաքի տարածքներում հաստատված և իրենց պետություն հայտարարող արմատական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից: Այս թեմայով զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

-Զարմանալի է, որ աշխարհում առաջադիմությունը խորհրդանշելու կոչված 21¬րդ դարում տարածաշրջանում դրսևորվում են ակնհայտ հետընթացի ու խավարամտության արմատավորման շեշտված միտումներ, որոնք ուղեկցվում են միջնադարին հատուկ արյունարբության ու վանդալիզմի աղաղակող դրսևորումներով: Նորից ու նորից մտածում ես, որ եթե 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ կիրառված ցեղասպանությունը, որ նրա բարոյական, հոգևոր ու հազարամյակների մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացումը, համարժեք գնահատական ստանար, այսօր այսպիսի վանդալիզմն ու վայրագությունը վերածնունդ ապրելու հանդգնություն ավելի քիչ կունենար£ Սա ոչ միայն հայ ու համաշխարհային քրիստոնեական արժեքների դեմ ոտնձգություն է, այլև ընդհանուր մարդկային քաղաքակրթության դեգրադացիայի խոսուն դրսևորում, որ չի կարող ևս մեկ անգամ անտեսվել միջազգային հանրության կողմից: Այս հարցը պետք է արծարծվի միջազգային քաղաքական բոլոր հարթակներում:

-Տիկին Նաղդալյան, իսկ ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից:

– Արդեն հնչել են գնահատականներ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից, ես կմիանամ այն պահանջին, որ պետք է լինեն խիստ դատապարտող հայտարարություններ տարբեր միջազգային ձևաչափերում՝ կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ կանգնեցնել ու արմատախիլ անել մարդկությանը սպառնացող այդ վտանգը:

Նշեմ նաև, որ ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստում (29 սեպտ. -3 հոկտեմբեր) նախատեսված է քննարկում ՝ Իսլամական պետության կողմից սպառնացող վտանգներն ու քրիստոնեական և այլ կրոնական համայնքների դեմ բռնությունը թեմայով, որի ընթացքում Հայկական պատվիրակության կողմից բարձրաձայնվելու է Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ ոտնձգության դեպքը, որը դուրս է ոչ միայն ընդհանուր մարդկային բարոյականության, այլև հենց իսլամի գաղափարական բոլոր չափանիշներից:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930