Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի՝ 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Իշխան Զաքարյանին հարց ուղղեց՝ իր ձեւակերպմամբ՝ զավեշտի համար. «Զիմբաբվեի նման ծրագրեր կրթության բնագավառում չունե՞ք, թե՞ դա էր պիկը»:
Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Երբ մենք փաստեր ենք հրապարակում, մենք այդ նպատակը չունենք, որ հետո դա վերածվի զավեշտի, հետո էլ ասեն, թե Զիմբաբվեի մասնագետը զտարյուն ճապոնացի էր: Մենք Զիմբաբվեի մասնագետի ճապոնացի, անգլիացի լինելը չենք վիճարկում: Մենք խնդիրն ենք արձանագրել, բայց ինչ ասես՝ ասում են: Մեկն ասում է զտարյուն անգլիացի է, մյուսն ասում է, թե բիզնես պլան պիտի մշակենք եւ այլն: Մենք բոլոր փաստաթղթերը ցույց կտանք եւ ամեն ինչը տեղը կընկնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ