Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով». Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա հարձակումն առավոտյան ժամը 5-ին էր, պարզվեց՝ «պարագլխի» հեռախոսը չի ծնգացել (տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2014 17:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բանդայի գործով» մեղադրանքը պաշտպանող Սասուն Խաչատրյանը հրապարակեց ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի դատավճիռները:

Պաշտպանական կողմը նախկինում դատված լինելու մասին վկայող դատավճիռների գրեթե ամբողջական հրապարակումը դիտեց հանրային կարծիքի վրա ազդելու ակնհայտ սադրիչ քայլ: Մինչդեռ, մեղադրողի կարծիքով, հրապարակումը պայմանավորված էր նույն ձեռագրերով կատարված ավազակային հարձակումների առանձին դրվագներով:

«Բանդայի » պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի դեպքում 3 դատավճիռների հրապարակումը վկայեց այլ բանի մասին, որ նա մեղադրվել է ավազակային հարձակման համար, հետո մեղադրանքը փոխվել է, նա համաներմամբ ազատ է արձակվել, եւ մեղադրանքը կապված է եղել կեղծ փաստաթղթերի ձեռք բերման միջոցով Հայաստանից այլ պետություն գնալու հետ:

banda_1 banda-4 banda-2 banda_5

Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի նախկին պաշտպանը, որ այս գործով այլ ամբաստանյալի է պաշտպանում՝ Ռաֆիկ Սաֆարյանն ասաց, որ միշտ էլ Արտուշ Հակոբյանը եղել է իրավապահ մարմինների թիրախը. «Այս հրապարակումներն ինչի համար են: Այլ կլիներ, եթե հիմնավորվեր, որ նա նույն ձեռագրով կատարել է հանցագործություններ»:

Ա. Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նայելով դատախազ Սասուն Խաչատրյանին ասաց. «Սա սադրանք է», եւ երբ զգուշացվեց դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից, նա ասաց. «Հոմանիշն ասեք, սադրանքի:Լավ, թող ես լինեմ սադրողը:Որն է հոմանիշը, լավ «քո ցավը տանե՞մը»:

Հրապարակվեցին Դավիթ Գալստյանի դատավճիռներն էլ: Մեղադրողը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալը նախկինում պտուտակահանի միջոցով բացել է պատուհանները, ապօրինի մտել բնակարաններ, եւ կատարել է գողություններ:

Ամբաստանյալ Սամվել Դավթյանի դատավճիռները հրապարակելու ժամանակ էլ պարզվեց, որ նա իր առաջին ավազակային հարձակումը կատարել է 1992-93թթ., զինված, 20 միլիոն դրամի համար, եւ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ: Այն Գուրգեն Հայրապետյանի, որը 2011թ.վնասազերծման ժամանակ սպանվեց իրավապահների կողմից: Չնայած, պաշտոնական տվյալներով, նա գլորվել էր բարձր վայրից ցած:

Մեկ այլ դրվագով էլ ամբաստանյալը ապօրինի զրկել էր զոհին ազատությունից, եւ կատարել ավազակային հարձակում:
Հետագայում դատարաններից մեկը նրան ուղարկել էր բժշկական հարկադիր բուժման:

Նախորդ դատական նիստին Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդել էր, որպեսզի դատարան բերվեն Գուրգեն Հայրապետյանի դատավճիռները:

Ծանոթանալով դրանց, Հ.Արսենյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ բացառվելով, որ այս գործի դատաքննության ժամանակ մահացած Արմեն Դալլաքյանը հանդիպած լիներ Գուրգեն Հայրապետյանին:

«Վիվասել» եւ «Արմենթել» կապի օպերատորներից ստացված տեղեկանքների համաձայն էլ, հանցագործության օրը, Արտուշ Հակոբյանը գտնվել է Գառնիում, ալեհավաքը զանգ է գրանցել ուշ ժամին, Մոսկովյան փողոցից: Տուժող Նապոլեոն Ազիզյանի տան գողության ժամանակ էլ, առավոտյան ժամը 5-ին, Արտուշի հեռախոսը չի զանգել:

Դատարանը բավարարեց Հովիկ Արսենյանի միջնորդությունը. դատարան կհրավիրվի փորձագետ Արտակ Մինասյանը, որին պետք է տրվեն հարցեր, կապված զենքերի վրա հայտնաբերված հետքերի՝ մատնահետքերի մասին:
Հնչեց, որ զենքերը «քցված» են եղել մի գիշեր ոստիկանության փորձագիտականում, իսկ հետքերն էլ վերցվել են առանց ընթերակաների մասնակցության:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930