Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

1-ական միլիոն դրամ` տուժած ընտանիքներին. Գորիսի ավագանու որոշումը

Սեպտեմբեր 24,2014 16:55

Գորիսի համայնքի ավագանին սատար կանգնեց Արմեն Վանյանի և Աիդա Բադիրյանի ընտանիքներին: Արտահերթ նիստում Գորիսի ավագանին որոշեց այդ ընտանիքներին համայնքի պահուստային բյուջեից հատկացնել 1-ական միլիոն դրամ` որպես աջակցություն:

Ֆինանսական այս օգնությունը մեծ նշանակություն ունի այդ ընտանիքների համար: Արմեն Վանյանի տունն այս տարվա սեպտեմբերի 8-ին հրդեհվել է: Ամբողջովին վառվել է առանձնատան 2-րդ հարկը, տան ամբողջ գույքը: 7 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է բարեկամների տանը:

Արեգունի թաղամասի թիվ 1 տան բնակչուհի Աիդա Բադիրյանը ևս ծանր կացության մեջ է. այդ տնակում սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 00.10 րոպեի սահմաններում ծագած հրդեհի պատճառով տնակում այրվել ու մահացել է նրա որդին` Ռաֆիկ Աշոտի Աղաբեկյանը` ծնված 1989 թ:

Ի դեպ, Արմեն Վանյանին օգնության ձեռք է մեկնել գորիսեցի գործարար Առուշ Առուշանյանը. նա ընտանիքին ուղարկել է լվացքի մեքենա, օրորոց, ծածկոց և այլն, իսկ Արցախից ստացվել է 15 խմ վառելափայտ:

Ալվարդ Մեսրոպյան

Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930