Լինելով Հայոց ցեղասպանության զոհերի և ականատեսների սերունդներ` խստագույնս դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Տեղի է ունեցել ամենաիսկական սրբապղծություն: Սա ոտնձգություն է ոչ միայն մշակութային արժեքի, այլև միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակի հանդեպ: Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը` միջոցներ ձեռք առնել` ամենախիստ կերպով պատժելու բոլոր մեղավորներին և հնարավորինս շտապ կասեցնելու ահաբեկչական խմբավորման ավերիչ գործունեությունը:
Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչություն
Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության խորհուրդ, ատենապետ` Հովհաննես Գրիգորյան