Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դատախազությունը աշխատում ընդդեմ լրատվամիջոցների. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 24,2014 12:19

Պարզ է, որ դատարանի կողմից երկու լրատվամիջոցներին ներկայացված աղբյուրի բացահայտման պահանջն ավելի խորը արմատներ ունի։ Ավանդաբար հայրենի դիմազուրկ դատարանները նման ճակատագրական որոշումները կայացնում են կոնկրետ հրահանգի դեպքում։ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունն է ճնշում գործադրել դատարանների վրա։ Դատավորներից մեկը մեզ պատմեց, որ իրենք, սովորաբար, երբ դատախազությունից նման «կարեւոր միջնորդություն» են ստանում, գերադասում են բավարարել այն՝ ավելորդ «գլխացավանքից» ազատվելու համար։

… Ինչո՞ւ է դատախազությունը ստիպում դատարանին, ինչո՞ւ է աշխատում ընդդեմ լրատվամիջոցների՝ խախտելով ԶԼՄ-ների մասին օրենքը եւ ինչո՞ւ է, ի վերջո, քննիչների գործը բարդվում լրագրողների գլխին։ Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից։ Գրավոր հարցադրումներին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը գրել է. «Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ ՀՀ դատական համակարգը հանդիսանում է անկախ մարմին եւ որեւէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ եւ չի կարող ճնշում գործադրել, միջամտել դատական ատյանների գործունեությանը։ ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, եւ ըստ այդմ, որեւէ իրավասություն չունի միջամտելու կամ ճնշում գործադրելու դատարանների վրա։ Ինչ վերաբերում է, Ձեր ձեւակերպմամբ, «լրագրողների դեմ» աշխատելուն, ապա վստահեցնում եմ, որ դատախազությունը նման նպատակ կամ խնդիր չունի եւ չի կարող ունենալ»։

… «Հրապարակ» օրաթերթի լրագրող, հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՀՀ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն իրենք բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարանում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930