Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնի հայրը պնդում է, որ իր տղաները տուժող չեն ճանաչվել

Սեպտեմբեր 24,2014 12:15

«Ես ինքս ընթերցել եմ այդ մասին, որ իմ տղաները տուժող են ճանաչվել ու զարմացել եմ: Դա իրականությանը չի համապատասխանում: Ես չգիտեմ դա ինչ տեղեկություն է, բայց հիմա ուրախանալու շատ մեծ առիթ կա, հիմա ուրախալի իրադարձություններին անդրադառնալու ժամանակն է», – Aravot.am-ի այն հարցադրմանը, թե փաստորեն Շիրակի ոստիկանապետի հետ ունեցած միջադեպը դեռ քննվո՞ւմ է, ասաց հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանի հայրը` Գևորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 7-ին Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի ու չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր Ռաֆայել Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է, որի առիթով Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործի հարուցումը:

Նշենք, սակայն, որ ilur.am-ի փոխանցմամբ, ՀՀ վերաքննիչ դատարանում այս տեղեկատվության աղբուրի բացահայտման պահանջի բողոքարկման դատաքննության ժամանակ դատախազ Հայկ Պետրոսյանը հայտարարել է, որ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյանները տուժող են ճանաչվել: Դատախազը նաև նշել էր, որ գործով մեղադրյալներ դեռևս ներգրավված չեն:

Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը այսօր մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ավելին չունի փոխանցելու, քան այն, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՔԾ-ի կողմից:

Նկատենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը ՀՔԾ-ում հրաժարվել են ցուցմունքներ տալուց, որի պատճառով էլ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարղ says:

    Փաստորեն , հայրը ընդունում է, որ վատ դեպք էլ տեղի ունեցել, բայց ՞ հիմա ուրախալի իրադարձություններին անդրադառնալու ժամանակն է՞, այսպիսի մի մեկնաբանության հոր կողմից մի անգամ էլ եմ հանդիպել, ոնց որ ինքը չի ժխտում տեղի ունեցածը և խոսքը այլ ուղղությամբ տանում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930