Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի առթիվ

Սեպտեմբեր 24,2014 11:50

1999 թ. մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովների շարքը յուրօրինակ կերպով արտացոլում է Հայաստանի և Սփյուռքի գահավիժող ընթացքի ժամանակագրությունը:
Այդ ժամանակագրությունը հուշում է, որ օրեր առաջ՝ 2014 թ. սեպտեմբերի 19-21-ին, Երևանում անցկացված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը հետևյալ պատճառներով իր ձևաչափի մեջ վերջինն է լինելու:

1. Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին Հայաստանը և հայությունը Ցեղասպանության հետևանքների հաղթահարման ու հայ ժողովրդի անօտարելի իրավունքների վերատիրացման ուղղությամբ շոշափելի առաջընթաց ապահովելու փոխարեն հայտնվել են արտակարգ իրավիճակում:

Այդ արտակարգ իրավիճակը դրսևորվում է ազգի և պետության գոյության դեմ ուղղված ինչպես արտաքին՝ ինքնիշխանության ու Արցախի կորստի և հայրենաբնակ ժողովրդի ֆիզիկական գոյության, այնպես էլ ներքին՝ մարդաթափության աստիճանի հասնող ու հայրենազրկման հանգեցնող արտագաղթի և աղետալի տեմպերով Սփյուռքի ուծացման, մարտահրավերներով:

2. Մեր ապագային սպառնացող արտակարգ իրավիճակն առավել ակնհայտ է դառնում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, ինչն արթնացնելու է հայության ինքնապաշտպանական բնազդը և ծնելու է այդ իրավիճակն հաղթահարելու անհրաժեշտության գիտակցություն:

Իր հերթին՝ այս գիտակցությունը ոչ միայն կարող է տեսնել, այլև ի վիճակի է առավելագույնս օգտագործել արտակարգ իրավիճակի ընձեռած բացառիկ հնարավորությունները, որոնց թվում էական են հայության բնական ցանցային վիճակը, նրա առկա ու ներուժային կարողությունները և բազմաբևեռացող աշխարհում Իրանի ապաշրջափակման շնորհիվ Հայաստանի ու հայության՝ որպես միջտարածաշրջանային և միջքաղաքակրթական կամուրջ-միջնորդի դերի նորովի վերաստանձնումը:

Նախախորհրդարանը, ղեկավարվելով այս գիտակցությամբ, հայաստանաբնակ և արտերկրաբնակ հայության առողջ ու ակտիվ հատվածին կոչ է անում համախմբվել և Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, հասնել հայաստանյան ռեժիմի հեռացմանը և ձեռնամուխ լինել մեր ազգին ու նրա պետականությանը սպառնացող արտակարգ իրավիճակը արմատական ու արտակարգ լուծումների միջոցով հաղթահարելու գործին:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930