Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

20 տարվա ընթացքում գուցե առաջին անգամ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա է մտնում Ադրբեջան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2014 11:08

Անցյալ տարի, 2013-ի գարնանը, Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարպրն. Պետր Միկիսկան որոշում է կնոջ հետ մեկնել Բաքու իր ՀՀ դիվանագիտական պետհամարանիշներ կրող ավտոմեքենայով։ Հայաստանից անցնում են Վրաստան եւ Վրաստանում մտնում են Ադրբեջանի սահմանային անցակետ։ Անցակետում ծառայող սպաները նայում են մեքենային, փաստաթղթերին, հայկական պետհամարանիշներին եւ տարակուսած հարցնում են. «Դուք պատրաստվում եք հայկական պետհամարանիշներով մեքենան վարել մինչեւ Բաքո՞ւ»։ «Այո,-պատասխանում է պրն. Միկիսկան,- այդտեղ խնդի՞ր կա։ Ես չեխ դիվանագետ եմ, սա իմ մեքենան է, եւ ես մեկնում եմ Բաքվում Չեխիայի դեսպանատուն։ Դուք պատճա՞ռ ունեք ինձ արգելելու»։

Սպաները մի կողմ են հեռանում խորհրդակցելու, խոսում են հեռախոսներով, վերջապես մոտ մեկ ժամ հետո թույլ են տալիս հատել սահմանը։ Մոտ 20 տարվա ընթացքում գուցե առաջին անգամ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա է մտնում Ադրբեջան։
Ճանապարհին արտառոց ոչինչ չի պատահում, ավտոմեքենան ապահովությամբ եւ հաջողությամբ հասնում է Բաքվում Չեխիայի դեսպանատուն։ Պարզվում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական մեքենաների պետհամարանիշները նույն տեսքն ունեն, նույն տառատեսակը, ընդամենը մի տառի տարբերությամբ՝ AM-AZ: Իհարկե, այնքան էլ շատ մարդ չի գտնվի, որ այդ մի տառի տարբերությունը նկատի, բայց Բաքվում հյուրանոցի պահպանության աշխատակիցները նկատում են։ Նրանք որեւէ առարկություն չեն ունենում, սակայն ապահովության համար, այնուամենայնիվ, խնդրում են հայկական պետհամարանիշներով մեքենան չթողնել փողոցում, հատկապես գիշերները։
Այցելությունը Բաքու հաջողությամբ է անցնում, մի քանի օրից պրն. Միկիսկան վերադառնում է Երեւան նույն երթուղով եւ հատելով նույն անցակետը։

Պրն. Միկիսկան բացատրում է, թե ինչու է ջանացել հայկական պետհամարանիշներով մեքենայով գնալ Բաքու, մի քայլ, որ ոմանց կարող է թվալ աննշան, այլոց՝ անհնար։ «Ես գիտակցում էի, որ անվստահությունը միմյանց հանդեպ շատ մեծ է սահմանի երկու կողմերում, երկու կողմերն էլ սովոր չեն հակառակ կողմի առօրեական կյանքի թեկուզ փոքր նշաններ տեսնել սահմանի իրենց կողմում։ Ցանկացած բան սահմանի մյուս կողմից արդեն անծանոթ է, կասկածելի է, սարսափելի է… Բաքվում շրջելով հայկական պետհամարանիշներով իմ մեքենայով, ցանկանում էի ուղղակի մարդկանց հիշեցնել, որ կան հայկական մեքենաներ, կա Հայաստան… Հայաստան, որը տարբեր է նրանից, ինչ հեռուստատեսությամբ ցուցադրվում է իրենց, որ այս պահին եւ այստեղ ներկա է մի անմեղ իրով՝ ավտոմեքենայով։ Դրանից հետո Բաքվի իմ գործընկերներին համոզում եմ, որ իրենք էլ իրենց մեքենայով գան Երեւան։ Ի՞նչ եք կարծում՝ այստեղ ի՞նչ արձագանք կլինի»:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ orer.eu-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930