Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի նախագծի տապալման իրական դրդապատճառները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2014 10:40

Ի՞նչն էր խանգարում նրանց ընդունել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, քննարկել ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, հարկ եղած դեպքում լրացնել, փոխել։ Տարածքային կառավարման հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Ստեփան Մարգարյանը «Հրապարակի» այս հարցին պատասխանեց. «Եթե հնարավորություն լիներ այդ նախագծում փոփոխություններ անել, ես սիրով կընդունեի, ես գաղափարին կողմ եմ, բայց, որպես առանձին օրենք, այն կիսատ է, դրա համար եմ առաջարկել՝ եկեք հետաձգենք, ամեն ինչ անենք՝ նոր։ Որովհետեւ եղածը շատ քիչ է, մայր օրենքում ընդունել ընդամենը երկու-երեք տող…»։

Մարգարյանն այնուհետեւ բացատրեց. «Բազմաթիվ հարցեր կան, որոնք տեղ չեն գտել կամ ավելի հստակեցման կարիք ունեն՝ սկսած հարկային արտոնություններից, վերջացրած ինչ որ… որովհետեւ ընդամենը ջրի վարձով, հողի վարձով դու սահմանապահ գյուղի հարց չես լուծում, կա շատ ավելի նորմալ եւ ռադիկալ լուծում»։

Մարգարյանն ասաց, որ իրենք ընդամենը Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հետաձգել նախագիծը շրջանառության մեջ դնելը. «Լրացնենք, սարքենք նորմալ օրենք ու ընդունենք»։
Բայց հաջորդ վայրկյանին ԲՀԿ-ական պատգամավորը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի նախագծի տապալման իրական դրդապատճառները. «Ի վերջո, կառավարությունն իր առաջարկներն ունի, բոլոր խմբակցությունները, որ գնացին սահման, իրենց առաջարկները մի տեղ են հավաքել, կա ընդհանրական ինչ-որ բան անելու համար։ Ի վերջո, սահմանների մասին օրենքը պետք է լինի ամբողջական, եւ, ինչու չէ՝ մասնակցեն նաեւ բոլորը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930