Լրահոս
Օրվա լրահոսը

Ցինիզմին ու անամոթությանը մի քիչ քաղաքականություն ենք խառնում. «Ժամանակ»

Սեպտեմբեր 24,2014 10:37

Ոչ իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը երեկ տեղի ունեցած եռյակի փակ նիստից հետո հայտարարել է, որ համատեղ հանրահավաքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարց չի դրվելու: Ըստ նրա` հիմա ով պահանջի վարչապետի հրաժարական, նշանակում է նա Հայաստանի իշխանական համակարգից բան չի հասկանում:

Ըստ Հակոբյանի` այսօր մեկ անձի իշխանություն է, և ո՞վ է վարչապետն ընդհանրապես: Այսպիսով, առավել քան ակնհայտ է դառնում, թե ով կամ ինչ է ոչ իշխանական քառյակն ընդհանրապես կամ ով է այս քառյակին ուղղորդում ընդհանրապես:

Այս ամենը հասկանալու համար պարզապես հարկավոր է համադրել քառյակի գործողությունները չորս ամիս առաջ և այսօր: Չորս ամիս առաջ ով որ քառյակին ասում էր, որ վարչապետի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, քանի որ խնդիրը համակարգային է, և այստեղ վարչապետը որոշող չէ, քառյակը վարչապետի հրաժարական չպահանջողներին դավաճան կամ ծախված էր որակում: Չորս ամիս է անցել, և այսօր ոչ իշխանական եռյակն ասում է, որ վարչապետը ոչինչ է, նա ուզում է, սակայն նրան խանգարում են: Այսպես էլ Վարդան Օսկանյանն էր ասում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930