Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախկին դատավոր, ընդդիմադիր Պարգեւ Օհանյանը դարձավ ՀՀԿ-ական. Հարցազրույց. news.am

Սեպտեմբեր 24,2014 10:12

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը նախընտրեց իշխանությունը ընդդիմություն լինելուց, որովհետեւ համոզվեց, որ այս երկրում ընդդիմություն չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է իր «ընդդիմադիր» անցյալին ու ՀՀԿ-ական ներկային, դրանց պատճառներին եւ հնարավոր արդյունքին՝ պաշտոն ստանալուն:

-Դուք Նոր Նորքում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էիք, ՀԱԿ-ի հավաքներին էիք մասնակցում, հիմա դարձաք ՀՀԿ անդամ, այդքան շո՞ւտ հայացքներն ու սկզբունքները փոխվեցին:

-Երբ ես շտաբի պետ էի, ՀԱԿ-ը չկար, ընդամենը նախագահական ընտրություններ էր եւ ես ընդամենը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով դարձա շտաբի պետ: Ի դեպ ասեմ՝ ես չէի էլ ուզում, ասացի՝ ես ուր, շտաբի պետն ուր, այսինքն՝ քաղաքականությունը ուր, վերջիվերջո ես իրավաբան եմ, ասաց՝ ինձ քո անունն է պետք, տեղակալներն ամեն ինչ կանեն: Ես դարձա շտաբի պետ՝ իշխանություններից լինելով մերժված, այդ պահին այլ կերպ չէր կարող լինել, մեկնված ձեռքից կարող էի լրիվ հրաժարվել, այդ դեպքում կստացվեր հարազատ ընտանիքից, իշխանությունից հեռացած մարդու մեկնած ձեռքից հրաժարվել: Դարձա շտաբի պետ եւ նրա ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում որպես իրավաբան, ես անգամ շտաբ չեմ մտել:

Իսկ ընտրություններից հետո ես ժողովրդի մոտ էի, ընդամենը մի անգամ ելույթ եմ ունեցել, որը հոգեւոր բնույթ ուներ, ոնց որ որպես շտաբի պետ, որ մի բան էլ ես ասած լինեի:
Ես արդարանալու կարիք երբեք չեմ ունեցել, հիմա՝ առավել եւս, բայց ես իշխանություններին երբեք չեմ հայհոյել նույնիսկ այն պարագայում, երբ ինձ ազատեցին աշխատանքից: Այո՝ այդտեղ էի՝ հրապարակում, այնտեղ էր ամբողջ ժողովուրդը, ոգեւորված ժողովրդական զարթոնքով, այդ բոլորը որոշ մարդիկ իրենց վերագրեցին ու ինձ թվում է այդ պատճառով էլ պարտվեցին, այնտեղ անձի պաշտամունքի էր վերածվում ինչ-որ պահի, երեւի բարին դա էր, որ չհաղթեց: Այդ հանրահավաքները որքան քաղաքական են, այնքան էլ ժողովրդական եւ ժողովրդավարական են:

Ժողովուրդը էնտեղ էր, շատերը այլ զգացմունքներով էին, մի տեսակ ուրիշ զարթոնք էր:

-Լավ, իսկ ինչպե՞ս որոշեցիք դառնալ Հանրապետական:

-Դրա վրա մի անեկդոտ պատմեմ: Մեկը երկար տարիներ, այնքան ինչքան ես, ավելի քան 20, գալիս է մի ռեստորան, ճաշում է, ճաշելուց հետո գազար է խնդրում, դնում է ականջի հետեւը եւ հեռանում: Անձնակազմը ասում է մի հատ փորձենք, չեն հասկանում՝ ինչու է այդպես վարվում, հետո նորից է գալիս, գազար է խնդրում, ասում են՝ գազար չունենք, ասում է՝ իսկ վարո՞ւնգ, ասում է ունենք, դե մի հատ վարունգ բերեք, վարունգը դնում է ականջի հետեւը, որ գնա, մատուցողը ասում է, ներողություն էլի, էդ վարունգը ինչի՞ դրեցիք, ինքն էլ թե՝ բա չասացի՞ք գազար չունեք, հիմա իմն է:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Ամոթ քեզ, Պարգև, դու էլ վաճառվեցիր…
    Ինչու ես ստում, թե շտաբ չես մտել, բա ով էր այտեղ առոք- փառոք նստած քաղաքացիների ընդունելություն կատարում…
    Ա Մ Ո’ Թ ….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930