Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեցները ցանկանում են աշխատող հեռուստացույց ունենալ (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2014 23:59

tarecneri tun hrazdanumՀրազդանի Միկրոշրջան թաղամասի այս շենքում գրեթե ամեն օր ժամը 12:00-ին գերմանական ճշտապահությամբ մի սեղանի շուրջ են հավաքվում 3 տասնյակից ավելի տարեցներ և հաշմանդամներ: Շենքը պատկանում է մի պետական բարեգործական կազմակերպության, որը երկրաշարժից ի վեր ստանձնել է փախստականների, սոցիալապես անապահով խմբերի, 18-50 տարեկան հաշմանդամների սննդի մատակարարման և ժամանցի կազմակերպման առաքելությունը: 
Սոցիալական աշխատող Շողիկը մանրամասնեց, որ ճաշարանից զատ՝ գործում է նաև սննդի առաքում անկողնային հիվանդների համար: Այդ դեպքում տվյալ անձի ընտանիքի անդամները կամ հարևաններն են գալիս նրա ճաշաբաժնի հետևից:   
Ճաշացանկը համեստ է. այսօր փլավի և ձավարով սպասի օրն էր: Ոմանք բողոքում են, թե մսով կերակուրները քիչ են: Մեր զրուցակիցն ասաց, որ ամեն ինչ կախված է գումարից, և մտաբերեց տարիներ առաջ սեղանի պարտադիր բաղադրիչը՝ երշիկեղենը: Աշխատակիցներից Անուշ Ասատրյանը հավելեց, որ ներկայումս ճաշարանից օգտվում է 96 հոգի:   
papikԲոլոր տոների կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվում՝ պոեզիայի ժամեր, ծննդյան տոնակատարություններ, էքսկուրսիաներ: Հոկտեմբերից նախատեսվում է ներմուծել հաշմանդամների զբաղվածության ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է սովորեցնել հաշմանդամներին ֆինանսապես անկախ լինել և գումար վաստակել իրենց մասնագիտությամբ: Ծրագրի շրջանակներում բացվելու են  վարսավիրության, ձեռագործության, համակարգչային  և այլ խմբակներ: 
Հետաքրքրական է ճաշարանից օգտվողների կազմը՝ Ստալինյան ժամանականաշրջանում բռնադատված Ռաֆիկ պապիկը, ում կարծիքով՝ բոլոր մարդիկ կառավարության ծափերի տակ են պարում, Արցախյան ազատամարտիկ Գրիշա Մանուկյանը, ով, 3 տարի վիրավոր ոտքը քարշ տալով, պայքարել է մինչ պատերազմի ավարտը, ասմունքող Մարինե Եղիազարյանը, ով, կաթվածի պատճառով հիշողությունը կորցնելով, Արցախի մասին երկարաշունչ բանաստեղծություններ է ներկայացնում, բոլորի կողմից սիրված Սուրեն պապիկը, ով քսան տարի առաջ որդուն պատերազմ է ուղարկել և մինչ այսօր կորստյան արցունքով ջրած հողից բարիք է քաղում ու բաժին հանում բոլորին: Եվ շատ այլոք:

 

 

 

 

 

 

 

Հանդիպման վերջում մեզ տեղեկացրին միջազգային կազմակերպություններից մեկի հետ համագործակցության հեռանկարների մասին, ինչի շնորհիվ, միջուցե, կբավարարվի տարեցների արդար պահանջը՝ վերանորոգել հյուրասենյակի հեռուստացույցը: 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930