Ավետիք Բուդաղյանի հորաքույր Անժելա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու լուրերի շրջանառության հարցով դիմում է ՀՀ նախագահին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
«Ի՞նչն է ստիպում ձեզ շրջանառության մեջ առնել արկածախնդիր, չարագործ, հանցագործություններով ողողված մի մարդու անուն, եւ Սյունիքի մարզպետի պաշտոնում նրան վերականգնելու մասին ձեր կարծիքները ժոզղովրդի շալակին փաթաթել: Ի՞նչն է ձեզ ստիպում, որ դեռ Ավետիքի բացահայտ, դիտավորյալ սպանության գործով դատական նիստերը չվերջացրած, մարզպետի հարց եք ուզում լուծել: Մեծ գումարներ վճարելով` հանձնարարում եք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին սոցիոլոգիական հետազոտություններ կատարել եւ հավատում եք նրա կեղծ փաստարկներին: Մի՞թե դուք ուրիշ գործ չունեք: Ինչպիսի ցինիզմ, շողոքորթություն է հանդես բերում Ազգային ժողովում բացահայտ սպանության հեղինակը, ասելով, թե, ափսոս որ չկարողացա կանխել առանձնատան մոտ կայացած ողբերգական միջադեպը, այնպես է խոսում, կարծեք թե իր տան մոտ ինքը չի արել, այլ ուրիշներն են եկել իր տան մոտ այդ բանը սարքել: Այդ գործի քննության ձախողումը, որը խոտան կարելի է համարել, զինդատախազ Կոստանյանն է արել, որը գլխավոր դատախազ դառնալու մոլուցքով տարված, տիրակալի խոստումով գերված` մեծ ռիսկի դիմեց եւ գործը որակեց այնպես, որ օգնած լինի մարդասպանին` ասելով, թե մարզպետն այնտեղ չի եղել, փոխհրաձգությանը չի մասնակցել: Եվ չհավատալով իր իսկ խոսքին, վերջում ավելացրեց` դա ճիշտ է: Ավետիք Բուդաղյանի սպանության բացահայտման ձախողման սցենարիստը Գեւորգ Կոստանյանն է, նա է այլ ուղղություն տվել գործի բացահայտմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նախագահդ դատարկ գրքի շապիկ է, տատի ջան, Իրանի շահին դիմիր, նա է որոշողը:Ճմրթված գրքի կազմ է, վերնագիրը ջնջված:ՀՀ-ն չի երևում, նախագահ բառի առաջին վանկնել էլ ջնջված է: