Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի` սպառնացողների ցուցակում Վյաչեսլավ Կովալենկոն իր պատվավոր տեղն է զբաղեցնում:
Այսօր` սեպտեմբերի 23-ին, «Նովոստի» մամուլի կենտրոնում Մոսկվա- Երեւան տեսակամրջի ընթացքում ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, որ եթե Հայաստանըճիշտ չկողմնորոշվի՝ ի նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությունը, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլեւ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ կկանգնի ոչնչացման եզրին: Նա հավելել էր, որ հայ ազգը գոյություն ունի բացառապես այն պատճառով, որ կարեւորագույն պահերին ճիշտ կողմնորոշում է ցուցաբերել՝ հայացքը հառելով Ռուսաստանին:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Վերջինս նշեց, որ Ռուսաստանի իշխանության շրջանակների տարբեր մակարդակներից Հայաստանի հասցեին սպառնալիքները նորություն չեն, իսկ սպառնացողների ցուցակում պարոն Կովալենկոն իր պատվավոր տեղն է զբաղեցնում:
Կարդացեք նաև
«Այստեղ խնդիրը Կովալենկոն չէ, այլ խնդիրն այն է, որ Հայաստանում գոյություն ունի իշխանություն, գոյություն ունի արտգործ նախարարություն, գոյություն ունի իշխող կուսակցություն, գոյություն ունի իբրեւ թե ընդդիմություն, կամ ինչպես իրենք իրենց են կոչում՝ չիշխանություն կամ ոչ իշխանություն կամ այլընտրանք: Այդ բոլոր շրջանակներից որեւէ մեկը պատասխան չի տալիս կովալենկոյանմաններին, որոնք գալիս են այստեղ ամեն առիթով կամ առանց առիթի նման կարգի հայտարարություններ են տարածում, եւ լրատվամիջոցներով դա գնում է, ընդ որում` դա անում են անթաքույց ձեւով` առանց ամաչելու եւ առանց իսկ ինչ-որ մտահոգվելու, որ մյուս անգամ իրենց կարող են ուղղակի օդանավակայանի հենց անձնագրային հսկողության պտուտակից դուրս շպրտեն, եւ նույն ինքնաթիռով էլ հետ վերադառնա իր բարբարոս երկիրը»,- նշեց պարոն Մեհրաբյանը:
Նա համարում է, որ այս իրողությունը ուղղելու կարիք կա, հակառակ դեպքում` Հայաստանը քաղաքակրությունից դուրս կմնա. «Մեր գլխացավանքի պատճառը մեր երկրի վիճակն է, որը թույլ է տալիս նմաններին գալ եւ իրենց ազատ զգալ եւ թույլ տալ իրենց բերանից շաղ տալ ինչ մտքերով կանցնի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Վարվեք ինչպես ուզում եք, երկու դեպքում էլ կվերանաք:Չեք ասում, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: