ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Վահան Սերգեյի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Հիշեցնենք, որ Վահան Հարությունյանը ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատարն է, որը 2000թ. ցուցմունքներ էր տվել, իր իսկ ձեւակերպմամբ, «Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված սպանությունների վերաբերյալ»:
Վահան Հարությունյանը ինքը դատապարտվել էր այդ գործով՝ համագործակցության համար արժանանալով մեղմ պատժաչափի, եւ 1998-ի հունիսի 22-ից մինչեւ 2002-ի հունիսի 24-ը անցկացրել Ազգային անվտանգության մեկուսարանում:
Կարդացեք նաև
Իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո` 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ աշխատում էր հօգուտ Ռոբերտ Քոչարյանի վերընտրության: «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում նա ասել էր. «Այո, շատ բան եմ արել, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի: Որովհետեւ՝ ով ինչ ուզում է ասի, այդ մարդը շատ բան է անում, հատկապես Ղարաբաղի հարցում»:
Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված ներքին զորքերի նախկին հրամանատարն այդ հարցազրույցում նաեւ հավաստիացրել էր, թե շատ լավ է վերաբերում իր նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանին. «Այն, որ Վանոն շատ բան է արել մեր երկրի կայացման համար՝ անվիճելի է: Այսօրվա մեր օրերում Վանոյի պես մարդ է պետք, պինդ մարդ: Ինքը ուժեղ նախարար էր, շատ ուժեղ նախարար էր, ու հիմա նրա նման մարդու կարիք կա: Շատերը ասում են, թե Վահանը Վանոյին դավաճանեց: Դա սխալ է: Դեռ հարց է՝ ով ում դավաճանեց: Թե՞ պետությունը մեզ բոլորիս դավաճանեց: Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ»:
Վահան Հարությունյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից
Աղբի մեջ մազ ման գալը,՝ անիմաստ է։
Շնորհավոր