Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասսը խոստանում պաշտոնավարման ընթացում կոչ անել պաշտոնական Անկարային «հասնել 1915 թվականի դեպքերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչմանը»:
«Անկարան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ», – հայտարարել է Բասսը:
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հրապարակել է Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանի հետ հարցուպատասխանի սղագրությունը: Հանձնախումբն ընդգծում է, որ դեսպան Բասսը չի գործածել «հայոց ցեղասպանություն» ձևակերպումը․
«Դիվանագետը, հետևելով Սպիտակ տան ցուցումներին, խուսափել է Հայոց ցեղասպանության ուղղակի հիշատակումից՝ նշելով․ այս ողբերգությունը անվանելու վարչության կողմից օգտագործվող տերմինաբանությունը նախագահի կողմից ընդունված սահմանում է»:
Կարդացեք նաև
Ամերիկացի Սենատոր Մարկ Քըրքի հարցադրումներն ուղղված Ջոն Բասսին հիմնականում առնչվել են Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից հայկական, հունական ու ասորական եկեղեցիների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությանը:
Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ մասնավորապես, այն հարցին, թե Թուրքիայում իր պաշտոնավարման ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, դեսպան Բասսը, ընդունելով Օսմանյան կայսրության վերջին օրերին «մեկուկես միլիոն հայերի կոտորածի և մահվան երթի դուրս գալու փաստը», միևնույն ժամանակ բացահայտորեն խուսափել է պատասխանել այն պարզ հարցին, թե ովքեր են այդ սպանությունների հիմնական մեղավորները:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում