ԱԺ կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության` սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի արդյունքների ամփոփման կապակցությամբ: Արդյունքների ամփոփման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: