Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրական. «Շրջանառության հարկի մասին» օրենքը մարդկանց ստիպում է «գործ տվող» դառնալ

Սեպտեմբեր 23,2014 20:49

Անդրանիկ Հունանյանը համոզված է` նախկին օրենքներով էլ հնարավոր կլիներ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին բերել հարկային դաշտ:

Այսօր` սեպտեմբերի 23-ին, մայրաքաղաքի տարբեր տոնավաճառներից մի խումբ առեւտրականներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ցուցարարները դժգոհում էին «Շրջանառության հարկի մասին» օրենքից:

Հիշեցնենք` օրենքը շրջանառության մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, համաձայն դրա` առեւտրականնները պետք է տրամադրեն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը: Առաջին անգամ չներկայացնելու դեպքում` առեւտրականը նախազգուշացում է ստանալու, երկրորդ անգամ` տուգանվելու է 20 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ` շրջանառության 5 տոկոսի չափով:

Առեւտրական Անդրանիկ Հունանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատ դժվար է փաստաթղթերով աշխատել. «Երկրում այնպիսի իրավիճակ է, որ շատ դժվար է փաստաթուղթ ճարելը ու հագուստի բիզնեսի մեջ գտնվող մարդիկ հիմնականում պարտքով են վերցնում ապրանքը: Այդ մարդիկ մյուսներից չեն կարող փաստաթղթեր պահանջել»:

Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը` պարոն Հունանյանն ասաց, որ համոզված է` նախկին օրենքներով էլ հնարավոր կլիներ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին բերել հարկային դաշտ.«Եթե իրենք ապաշնորհ ձեւով են կառավարում, չեն կարողանում խոշորներին բերել, հիմա ի՞նչն է օգնելու իրենց: Եթե հիմա փոքրերին ասում են` իրականում մենք փոքրերին չենք «կպնելու», բայց եթե դուք փոքրերին չեք «կպնելու», ինչպես էլ լինի փոքրերի միջոցով եք անելու: Ասում են` գրի’, թե ումից ես վերցրել, ինչպես կարո՞ղ է այդ մարդը գրի` ումից է վերցրել, մի տեսակ ճիշտ չէ, մարդիկ «գործ տվող» են դառնում»:

Նա հավելեց, որ առեւտրականները վախի մթնոլորտում են գտնվելու, քանի որ, եթե վարչապետի պաշտոնին մեկ ուրիշը գա, արդյունքում` իրենք կհայտնվեն ծանր իրավիճակում.«Արդյունքում` ժողովուրդն իշխանությունից շատ մեծ հիասթափություն է ապրում, ինչի՞ համար: Չեմ հասկանում` ովքե՞ր են մտածում, ովքե՞ր են դրանք գրում` հաշվի չառնելով ժողովուրդի կարծիքը: Ասում են` մենք խորհրդակցել ենք Հ/Կ-ների հետ, բայց չէ՞ որ դուք դուրս չեք եկել, մարդկանց հետ չեք խորհրդակցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930