Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կադրային փոփոխություն էր տեղի ունեցել: Տնօրենի երկարամյա տեղակալ Պարույր Գոմցյանին փոխարինել էին այդ նույն բուհն ավարտած, երիտասարդ ՀՀԿ-ական Արման Առաքելյանով: Այս փոփոխությունը թեժ քննարկումների թեմա էր դարձել, նաև հարուցել էր պարոն Գոմցյանի դժգոհությունը:
Քանի որ Aravot.am-ին բողոք էր հղվել այն մասին, թե բուհի պրոռեկտոր նշանակում են Հանրապետական կուսակցության ներկայացուցչի՝ հետագայում այս ինստիտուտում լծակներ ունենալու համար, ավելին, բուհի հավաքարարից սկսած հանրապետականացնում են, մենք դիմեցինք Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին` պարզաբանում խնդրելով այս թեմայի շուրջ:
Իշխող կուսակցության Գյումրու տարածքային ղեկավարից նախևառաջ հետաքրքվեցինք` մի՞թե ՀՀԿ-ն Շիրակի մարզում ճգնաժամային վիճակի մեջ է, անդամակցողներ չկան, որ նման քայլի են դիմում, ինչո՞ւ են բուհի հավաքարարներից սկսած հարկադրում դառնալ ՀՀԿ-ական:
«Նախ ասեմ` շատ ուրախացնող է այն հանգամանքը, որ Արման Առաքելյանի հետ կապված խնդիրը արծարծելուց ուրիշ ոչ մի «բացթողում» կամ «թերություն» չեն կարող ասել, բացի այն փաստից, որ Առաքելյանների ընտանիքը ունի սեփական բիզնես: Այսինքն սա նշանակում է, որ պրոռեկտոր նշանակված կադրը լիովին համապատասխանում է: Եվ ընդդիմախոսների կարծիքով, վատ է այն հանգամանքը, որ ունեն խանութ:
Կարդացեք նաև
Եվ հետո ամենակարևորը. նախկինում տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում աշխատել են երկու պրոռեկտոր, երբիևիցե դուք` որպես լրագրող, ականջալուր եղե՞լ եք, որ մեկը դաշնակցական է, մյուսը`ՕԵԿ-ական է: Եվ ինչո՞ւ հանկարծ, երբ հանրապետական է նոր նշանակված պրոռեկտորը, փորձում են ահազանգել:
Մյուս փաստն էլ, իրենց կարծիքով, խոցելի են համարում, որ կուսակցության պատկանելության համար է նշանակվել պրոռեկտոր: Տակավին` ոչ: Ես ուրախ եմ ու հպարտ եմ, որ Արման Առաքելյանը մեր կուսակցության անդամն է, Արման Առաքելյանը ծնվել, մեծացել է Գյումրիում, ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը, փայլուն սովորել է այն բուհում, որտեղ հիմա աշխատում է, փայլուն պաշտպանել է թեկնածուական թեզը: Եվ սա մյուս կողմից շատ վառ օրինակ է մեր գյումրեցի երտասարդների համար, որ կարելի է առանց մայրաքաղաք, արտերկիր գնալու մոտակա կամ հեռակա ծրագրերի սովորել, աշխատել հասարակության մեջ, դառնալ երևելի և սեփական հանապազօրյա հացը վաստակել` որպես երիտասարդ պաշտոնյա:
Սա ուրախացնող է, ես բնականաբար միտում չունեմ նախկին պրոռեկտորների հասցեին որևէ միտք ասելու, խոսք ասելու. մեր գործընկերներն են, աշխատել ենք, հարաբերվել ենք և այլն, բայց հարգելիներս, սերնդափոխությունը քայլ առ քայլ երբ արվում է, ստացվում է առանց ցնցումների: Հիմա փոխարինող եկել է երիտասարդ կադր, որը բոլոր պարամետրերով համապատասխանում է:
Կամ կապում են նախարարի հետ, ես չեմ կարծում, որ պրոռեկտորի հաստիքի նշանակումը նախարարի խնդիր է: Խնդիրը հստակ լուծվել է բուհի շրջանակներում, քննարկվել են մի քանի թեկնածուների անուններ, բուհի ղեկավարության կողմից առաջնությունը տրվել է Արման Առաքելյանին`հաշվի առնելով նախորդ ընթացքում բուհական ծառայությունը»:
Մեր այն հարցին, թե դուք՝ որպես ՀՀԿ կառույցի ղեկավար, անշուշտ գիտեք ձեր կուսակցության անդամներից յուրաքանչյուրի տվյալները, մասնագիտությունը, կան արդյո՞ք Գյումրու տնտեսագիտականում աշխատող հավաքարարներ ՀՀԿ-ի շարքերում: «Կտրականապես հերյուրանք, է պարոն Առաքելյանը կուսակցության անդամ է շուրջ 10 տարի: Արման Առաքելյանը հասարակական գործունեության մեջ, և ոչ միայն որպես հանրապետական, բավականին սիրված, հարգված գործընկեր է: Ամենակարևոր հանգամանքը նշեմ, սիրված է ուսանողների կողմից:
Իսկ ձեր կարծիքով որևէ խելոք մարդ իր սեփական արժանապատվությունը ունեցող, կուսակցությունը, որին անդամակցում է ինքը, կուսակցության արժանապատվությունը պահող մարդ հանուն անդամների թվի աճի կգնա՞ էդպիսի քայլի: Կրկնում եմ, չեն գտել որևէ խոցելի տեղ, ստիպված շահարկել են կուսակցական լինելը: Եվ որ նորից եմ կրկնում, ամոթ է նույնիսկ կրկնելը, թե ընտանիքը խանութ ունի: Շատ լավ է, որ խանութ ունեն, կօժանդակեն, կաջակցեն…», -կարծում է ՀՀԿ կառույցի ղեկավարը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ատում եմ էդ կուսակցությունը նաև այն պատճառով, որ սահակն է դրա ներկայացուցիչը
Նախ 1, ՊՌՈՌԵԿՏՈՐ ՉԵ ԹՈԽՏՆՕՐԵՆ 2,<> ԱՌԿԱ ԿԱՄ ՀԵՌԱԿԱ 3,<> ՕԵԿ ականը մինչև ՕԵԿ մտնելն էր ֆիզ. գիտություններ դոկտոր պրոֆեսոր , ամբողջ հանրապետությունում ճանաչված մարդ:Մարդ ՄԵԾԱՏԱՌՈՎ; Հարգված և սիրված դասախոս, պարտաճանաչ և կարգապահ ոչ մի դասաժամ բաց չի թողնում նա լեկցիաները մատչելի, հստակ, հեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների, որով առաջնորդվում ենք մենք,: Մեծ պատիվ է իմ բուհիս որ նա մեր փոխտնօրենն է : Իսկ դուք պարոն Մինասյան ավելի լավ է զբաղվեք դպրոցների հարցերով …………………………………………………………………………..
ինձ թվում է արժանահավատ պատասխան ստանալու համար ճիշտ հասցեով չեն գնացել լրագրողները…գտել են ում ինչ հարցնեն,,,,
Պարոն Մինասյան Չեմ հասկանում Ձեր մտահոգությունները ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի կադրային փոփոխությունների վերաբերյալ, քանի որ տվյալ բուհը չունի ձեզ հետ ոչ մի ընդհանուր կապ: 1.Դուք չգիտեք, որ մասնաճյուղը չունի պռոռեկտոր, այլ այն փոխտնօրեն է : 2.Եթե խոսքը գնում է կուսակցական պատկանելիության մասին, ապա դուք աշխատել եք և ՀՀՇ, և ՕԵԿ և Դաշնակցության հետ՝ համատեղ իրականացնելով այն քաղաքականությունը, որը նրանք իրականացնում էին: 3.Դուք խոսում եք Արման Առաքելյանի Փայլուն ատենախոսության մասին,բայց ինձ թվում է , որ դրա մասին պետք է խոսեն միայն և միայն մասնագետները: 4. Եթե խոսքը գնում է համալսարանի մյուս փոխտնօրենի մասին , ապա Ձեզ տեղեկացնեմ , որ վերջինս ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, ով իր աշխատանքային պրոցեսի ընթացքում ոչ մի անգամ չի մտել լսարան մեկ րոպե ուշացումով:Մի քանի ուսումնական ձեռնարկների հեղինակ է, որոնցով այսօր մասնաճյուղում անցկացվում է ուսումնական պրոցեսը:Նրա աշխատանքները տպագրվել և տպագրվում են արտասամանյան ամսագրերում:: 5.Իմ կարծիքով ավելի լավ կլիներ , որ դուք զբաղվեիք այն դպրոցների հարցերով,որոնք այսօր շատ հիմնախնդիրներ ունեն (հատկապես սոցիալական բնույթի):
Էդ սահակը իրա ունեցվածքը և դպրոցները դորդ ու բեշ է արել, հմի մտում է բուհերը քանդելու?, ժողովուուրրդ փախեք, սահակն է գալիս, ձեր բուհերի քարերի տակը չմնաք հանկարծ