Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից: Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:
Տեղի ունեցածն անթաքույց դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին առավել ամրապնդվելու մեր նահատակների հանդեպ հարգանքի իրենց ուխտի մեջ և ի դերև հանելու չարագործների բոլոր դավադրությունները: Կոչ ենք ուղղում նաև միջազգային հանրությանը դատապարտել հիշյալ վայրագությունը` կանխելու համար նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը:
Կարդացեք նաև
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
Լուսանկարը՝ Civilnet.am-ի: