Ֆիննախի անվտանգության պետի ձեռքը դեռ չի՞ լավացել:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը համառորեն հերքում էր մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում գլխավոր տուժողը եղել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանության արդյունքում Կարեն Խաչատրյանը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Գլխավոր տուժողի մասին տեղեկատվությունը չէր հրապարակել նաեւ ոստիկանությունը:
Միջադեպից հետո Aravot.am-ը գրավոր դիմել էր ֆինանսների նախարարություն` ճշտելու, թե Կարեն Խաչատրյանն արդյոք աշխատանքի մե՞ջ է, եթե այո, ապա ցանկություն էինք հայտնել տեսնել նրան: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ինչպես որ սպասվում էր, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ Կարեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդում` եւս մեկ անգամ շեշտելով, որ ներքին անվտանգության վարչության պետի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Կարեն Խաչատրյանին տեսնելու մեր ցանկությանը, ապա ֆիննախից հետքրքրվել էին, թե ո՞րն է նրան տեսնելու մեր նպատակը` խոստանալով կազմակերպել, երբ պարոն Խաչատրյանը վերադառնա արձակուրդից:
Ֆիննախի հետ մոտ երկու շաբաթ տեւած մեր գրագրության մեջ անկեղծորեն նշեցինք, որ անվտանգության պետին տեսնելու մեր նպատակը, այն է, որպեսզի հավաստիանանք, որ մամուլում նշված տեղեկություններն, իսկապես, չեն համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 3-ին ֆիննախին ուղարկված վերջին գրավոր հարցման մեջ նաեւ հետաքրքրվել էինք, թե Կարեն Խաչատրյանը ե՞րբ է մեկնել արձակուրդ եւ ե՞րբ է վերադառնալու:
Անցել է մոտ 20 օր, սակայն ֆինանսների նախարարությունից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ ո’չ Կարեն Խաչատրյանի արձակուրդի ժամկետի, ո’չ էլ նրա հետ հանդիպումը կազմակերպելու մասին:
Պետք է ենթադրել, որ Կարեն Խաչատրյանին այսպես համառորեն թաքցնելու պատճառն այն է, որ Կարեն Խաչատրյանի կամ «բյուլետենը» չի ավարտվել կամ էլ միջադեպի հետքերը լիարժեք չեն «մաքրվել»:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքում շոշափվում էր հարկայինի մի քանի պաշտոնյաների, այդ թվում եւ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի`Կարեն Խաչատրյանի անունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ես չեմ հասկանում դեռ ինչքան ենք տառապելու էդ տամոժնու Գագոյի ու նրա ցեխակիցների կլանի ձեռքը? հո կրակը չենք ընկել , որ ինքը ոմանց գրպանն է, սաղ իրա բարեկամներին մետաստազների պես տարածել ոչ միայն նալոգովում ու ֆիննախում, այլև բանկերում, դպրոցներում ու մանկապարտեզներում, ակումբներում, ժամանակը չէ դրա նկատմամբ ֆինասական նյուռնբեռգ իրականացնել, ում որ ինքը ֆինանսապես ապահովում է, թող նա տանի իրանց տուն ու պահի, ինչ է գցել մեր ջանին էդ դրամասերին, ախր հարազատներն էլ էնքան անտաղանդ են իրանց գործում, որ կարծես սրանց ազգությունը միայն փողի անունը տալ գիտի ու կեղեքել մարդկանց, բայց աշխատանքից բում բում են, զրո, այ Աբրահամյան վարչապետը ու նրա շեֆ Սարգսյանը լավ կանեին առաջինը մաքրելն ու կտրատելը սկսեին տամոժնու Գագոյից, տեսեք հասարակությունը ոնց կշնչի, թե չէ օլիգարխ նախարար են կերտում մի բան էլ անունը դնում սուպեր՝դրա ինչն է սուպեր, բացի հարստությունից, մի հատ դեմքին ուշադիր նայեք, ինչ կհասկանաք? …..դե ես էլ էդ եմ ասում էլի, բայց աում են՝ինձի մի նայեք, բախտիս նայեք, հմի էս Կարապետյան Կարենի ասած համբալը պլօտնի մեր վզին է նստել ու բուծում է իրա անտաղանդ հարազատներին, հո գերի չենք ընկել սրանց ձեռքը, հերիք է էլի էս բդեշխին պահենք